Քաղաքական

29.07.2013 11:07


Մեկ ամսվա ընթացքում միայն օդային ճանապարհով Հայաստանից 73956 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել

Մեկ ամսվա ընթացքում միայն օդային ճանապարհով Հայաստանից 73956 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել

2013թ. հունվար–հունիս ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի սահմանը հատել է 363009 ուղևոր։ Հունվար–մայիսին այս թիվը 296407 էր։

Այսինքն, մեկ ամսվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնածների թիվն ավելացել է 66602–ով։

2013թ. հունվար–հունիսին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 330484։ Այսինքն, նույն ժամանակահատվածում մեկնածների թվի համեմատ՝ 32525 մարդով պակաս։

2013թ. հունվար-մայիսին ժամանածների թիվը կազմել էր 252020 մարդ։

Նույն պատկերն է նաև «Շիրակ» օդանավակայանի դեպքում։ Այնտեղից 2013թթ. հունվար-հունիսին մեկնել է 19693, իսկ ժամանել՝ 12339 մարդ։ Հունվար-մայիսին մեկնել էր 16933, իսկ ժամանել՝ 9683 ուղևոր։

Այսինքն, հունվար-հունիսին «Շիրակ» օդանավակայանից 7354 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել, իսկ հունվար-մայիսին այդ թիվը կազմում է 7250։

Հանրագումարում ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում միայն օդային ճանապարհով Հայաստանից 73956 մարդով ավելի մեկնել, քան ժամանել

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը