Աշխարհ

29.07.2013 10:31


Պուտինի բռնած ձուկը պայթեցրել է ռուսական բլոգոլորտը

Պուտինի բռնած ձուկը պայթեցրել է ռուսական բլոգոլորտը

Վլադիմիր Պուինի որսացած գայլաձուկը «պայթեցրել է» ռուսական ինտերնետը։ Այս տեղեկությունը տարածող «Լոս Անջելես թայմսը» նշում է, թե բլոգոլորտին ամենից շատ զարմացրել են ձկան չափսերը, ինչը և հումորով ու սարկազմով բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Պուտինին շնորհավորել էր հաջող ձկնորսության առթիվ և նշել, որ նախագահը ուրիշների նման հանգստյան օրերին հանգստանալու նպատակով Եվրոպա չի մեկնում, այլ հանգիստն անց է կացնում իր երկրում: Կադիրովը հայտարարել էր, որ ակտիվ հանգստի սիրահարների համար դա լավ օրինակ է, իսկ Պուտինի որսացած ձուկը ուղղակի հրաշք է:

Թերթը նշում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ձկան քաշը գնահատել է 12-15 կիլոգրամ, իսկ նախագահի մամլո խոսնակը՝ 21 կիլոգրամ:

Նշենք, որ ռուսական բլոգոլորտի ներկայացուցիչները կասկածում են ձկան քաշի մասին հայտարարությունների իսկությանը և սոցիալական ցանցերում տեղադրում են իրենց որսացած գայլաձկների նկարները, որոնք թեև չափսերով ավելի խոշոր են եղել, սակայն ավելի թեթև են կշռել:

Այս խորագրի վերջին նյութերը