Նորից ու վերստին համոզվեցի, որ մեր երկիրը երբեք չի փոխվի:
Նորից ու վերստին համոզվեցի, որ Գալուստ Սահակյանն ու Լեւոն Անանյանը նույն մարդն են: Այսօր Հայաստանի գրողների միության համագումարում դարձյալ ՀԳՄ նախագահ է «ընտրվել» Լեւոն Անանյանը, որը միությունը ղեկավարում է 2001 թվականից: Ավելի քան 400 անդամ ունեցող միությունը, բացի Անանյանից, այլ նախագահ չի տեսնում: Եթե հասարակության, այսպես ասած, «առաջադեմ» հատվածը ստրկամիտ է եւ գտնում է, որ ՀԳՄ-ում պետք է ցմահ իշխի Անանյանը, ուրեմն՝ ողջ հասարակությունից ակնկալիքներ չպետք է ունենալ: Եթե գրողները նախընտրում են «թագավորի» ինստիտուտը, ապա ի՞նչ սպասել հասարակությունից: «Անդեմության մարմնավորում» Անանյանը, որի որդին սավառնում է կառավարության բարձունքներում, ուղիղ տասը տարի միությունը ղեկավարում էր առանց կանոնադրության, եւ սա հանդուրժում էին 400 անդամները: Այո՛, անդամները, քանի որ իրենց միության հակաօրինական գործունեության դեմ աչք փակող գրողները չեն կարող գրող համարվել: Անդամ են, միմիայն՝ անդամ /առանձին բացառություններ, անշուշտ, կան/: Եթե այս միության անդամները Անանյանի ղեկավարման 12 տարիներին երբեւէ ՀԳՄ ղեկավարությունից չեն պահանջել արձագանքել /հայտարարությամբ հանդես գալ/ երկրում տեղի ունեցող հակազգային եւ հակասոցիալական գործընթացներին, որոնք ուղղակիորեն հարվածում են ժողովրդին, ապա այդ գրող կոչվածները ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեն: Անանյանի գլխավորությամբ պալատին ծառայող աշուղների վարքին հետեւելիս, իրոք, դժվարանում ես հավատալ, որ սրանք են հանրային մտքի ,«գեներատորները»: Քաղքենիական ճռվողյուններով, տափ արած գոյությամբ «գրական կյանքը» շարունակող ՀԳՄ-ն մեր ամոթն է... Ուրեմն՝ նման ստորաքարշ, անսկզբունքային, լպրծուն ու պալատին շողոքորթող անդամներով համալրված միության գոյության պայմաններում, բնավ զարմանալի չէ, որ մեր հասարակությունը, ժողովուրդը դարձել է նույնքան ստրկամիտ, թուլակամ ու հարմարվողական: Դրա համար էլ իշխանությունն ու մտավորականություն կոչվածը երկիրն ու ժողովրդին ուղարկել է գրողի ծոցը...
Կիմա Եղիազարյան.
Նորից ու վերստին համոզվեցի, որ մեր երկիրը երբեք չի փոխվի:
Նորից ու վերստին համոզվեցի, որ Գալուստ Սահակյանն ու Լեւոն Անանյանը նույն մարդն են:
Այսօր Հայաստանի գրողների միության համագումարում դարձյալ ՀԳՄ նախագահ է «ընտրվել» Լեւոն Անանյանը, որը միությունը ղեկավարում է 2001 թվականից:
Ավելի քան 400 անդամ ունեցող միությունը, բացի Անանյանից, այլ նախագահ չի տեսնում:
Եթե հասարակության, այսպես ասած, «առաջադեմ» հատվածը ստրկամիտ է եւ գտնում է, որ ՀԳՄ-ում պետք է ցմահ իշխի Անանյանը, ուրեմն՝ ողջ հասարակությունից ակնկալիքներ չպետք է ունենալ:
Եթե գրողները նախընտրում են «թագավորի» ինստիտուտը, ապա ի՞նչ սպասել հասարակությունից:
«Անդեմության մարմնավորում» Անանյանը, որի որդին սավառնում է կառավարության բարձունքներում, ուղիղ տասը տարի միությունը ղեկավարում էր առանց կանոնադրության, եւ սա հանդուրժում էին 400 անդամները: Այո՛, անդամները, քանի որ իրենց միության հակաօրինական գործունեության դեմ աչք փակող գրողները չեն կարող գրող համարվել: Անդամ են, միմիայն՝ անդամ /առանձին բացառություններ, անշուշտ, կան/:
Եթե այս միության անդամները Անանյանի ղեկավարման 12 տարիներին երբեւէ ՀԳՄ ղեկավարությունից չեն պահանջել արձագանքել /հայտարարությամբ հանդես գալ/ երկրում տեղի ունեցող հակազգային եւ հակասոցիալական գործընթացներին, որոնք ուղղակիորեն հարվածում են ժողովրդին, ապա այդ գրող կոչվածները ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեն:
Անանյանի գլխավորությամբ պալատին ծառայող աշուղների վարքին հետեւելիս, իրոք, դժվարանում ես հավատալ, որ սրանք են հանրային մտքի ,«գեներատորները»:
Քաղքենիական ճռվողյուններով, տափ արած գոյությամբ «գրական կյանքը» շարունակող ՀԳՄ-ն մեր ամոթն է...
Ուրեմն՝ նման ստորաքարշ, անսկզբունքային, լպրծուն ու պալատին շողոքորթող անդամներով համալրված միության գոյության պայմաններում, բնավ զարմանալի չէ, որ մեր հասարակությունը, ժողովուրդը դարձել է նույնքան ստրկամիտ, թուլակամ ու հարմարվողական:
Դրա համար էլ իշխանությունն ու մտավորականություն կոչվածը երկիրն ու ժողովրդին ուղարկել է գրողի ծոցը...
Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts