ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 3660-Ա ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածով և նպատակ ունենալով ապահովելու Երևան քաղաքում տրոլեյբուսով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին հանրային քննարկումների իրականացումը. 1. Կասեցնել Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի <<Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին>> N3660-Ա որոշման գործողությունը: 2. Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանին՝ կազմակերպել հանրային քննարկումների իրականացումը, ներգրավվելով Երևանի ենթակայության <<Երևանի էլեկտրատրանսպորտ>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենին, տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ անձանց ու դրանց արդյունքներով ներկայացնել համապատասխան եզրակացություն: 3. Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի <<Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին>> N3660-Ա որոշման գործողությունը կասեցնել մինչև դրա մեջ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, օրենքով սահմանված կարգով փոփոխություն(ներ) կատարելը: 4. Սահմանել, որ. 1) սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքում տրոլեյբուսով կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են 1 ուղևորի համար 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ փոխադրավարձով. 2) Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի <<Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին>> N 3660-Ա որոշման գործողության վերականգնումից հետո, ուղևորափոխադրումների վարձի չափը սահմանվելու է հանրային քննարկումների արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա:
N 3660-Ա որոշման գործողությունը կասեցնելու մասին
3722-Ա, 25 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 3660-Ա ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Կասեցնել Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի <<Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին>> N3660-Ա որոշման գործողությունը:
2. Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանին՝ կազմակերպել հանրային քննարկումների իրականացումը, ներգրավվելով Երևանի ենթակայության <<Երևանի էլեկտրատրանսպորտ>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենին, տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ անձանց ու դրանց արդյունքներով ներկայացնել համապատասխան եզրակացություն:
3. Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի <<Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին>> N3660-Ա որոշման գործողությունը կասեցնել մինչև դրա մեջ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, օրենքով սահմանված կարգով փոփոխություն(ներ) կատարելը:
4. Սահմանել, որ.
1) սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքում տրոլեյբուսով կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են 1 ուղևորի համար 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ փոխադրավարձով.
2) Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի <<Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին>> N 3660-Ա որոշման գործողության վերականգնումից հետո, ուղևորափոխադրումների վարձի չափը սահմանվելու է հանրային քննարկումների արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա: