Լրահոս

26.07.2013 15:31


Մովսես Հակոբյան. «Արտակ Բուդաղյանը պատասխանատվությունը կրելու է պատվով»

Մովսես Հակոբյան. «Արտակ Բուդաղյանը պատասխանատվությունը կրելու է պատվով»

Արտակ Բուդաղյանը մինչ այսօր մեր բանակի հպարտությունն է և մեր լավագույն հրամանատարներից մեկը։ mardik.am–ի փոխանցմամբ այս մասին այսօր Արցախում հրավիրված մամլո ասուլիսում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։

Նա նշեց, որ որևէ խոսք լինել չի կարող նրա պարտականությունները չկատարելու մասին, քանի որ, ըստ նրա, Ա․Բուդաղյանը գրագետ է, բարեխիղճ և նրա աշխատանքը բանակում երևում է։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նա զինված հարձակում կատարեր, Մ․Հակոբյանն ասաց, որ քննությամբ ինքը չի զբաղվում և քննչական մարմինն իր գնահատականը տալու է։ «Որևէ մեկը չպիտի կասկածի, որ այս դեպքի հետ կապված արդարադատություն է լինելու։ Որևէ մեկը, այդ թվում զինծառայողները, չեն կարող ազատվել պատասխանատվությունից։ Արտակ Բուդաղյանը կրելու է այդ պատասխանատվությունը և այն կրելու է պատվով»,- ընդգծեց նա։

Մ․Հակոբյանը տեղեկացրեց, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է Արտակ Բուդաղյանին, խոսել են դեպքի մասին, բայց իրենց զրույցը հրապարակային չէ։

Աղբյուրը՝ mardik.am

Այս խորագրի վերջին նյութերը