ԳԱԼԱ-ին Էրեբունի բժշկական կենտրոնից այսօր տեղեկացրեցին, որ 33-ամյա վարորդը՝ Ալեքսան Ղազարյանը, այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, եւ որ նրա ինքնազգացողությունը դրական է: «Ուսի հատվածում պատռվածք է եղել: Վիրահատել ենք: Իսկ այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության եւ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Նշենք, որ մինչեւ այժմ, ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկված եւ ձերբակալված քաղաքացի չկա:
ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ եթե անգամ վիճաբանությունը եղել է 50 դրամի համար, միեւնույն է, այդ քաղաքացին ակտիվիստներից չի եղել: Նա, ինչպես նկարագրել է վարորդը, երթուղային է նստել Մալաթիա տոնավաճառի մոտից եւ ի սկզբանե ուղեւորներն էլ, վարորդն էլ նկատել են, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս եւ խմած է: Նա նստելուց անմիջապես հետո սկսել է վիճել, որ 100 դրամ է տալու, ու թեեւ վարորդը չի հակաճառել, շարունակել է բարձր ձայնով խոսել, հայհոյել, որից հետո նրան վարորդը խնդրել է իջնել երթուղայինից: Իսկ վերջինս դանակահարել է վարորդին ու փախել :
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից փոխանցեցին, որ սկսված է նախաքննություն:
Վարորդին դանակահարածը ակտիվիստ չի եղել
Ինչպես «Գալան» տեղեկացրել էր՝ «Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց երեկ՝ հուլիսի 25-ին, տեղի էր ունեցել դանակահարության դեպք: Դանակահարել են 67 Ա համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց եւ վիարահատել:
ԳԱԼԱ-ին Էրեբունի բժշկական կենտրոնից այսօր տեղեկացրեցին, որ 33-ամյա վարորդը՝ Ալեքսան Ղազարյանը, այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, եւ որ նրա ինքնազգացողությունը դրական է: «Ուսի հատվածում պատռվածք է եղել: Վիրահատել ենք: Իսկ այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության եւ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Նշենք, որ մինչեւ այժմ, ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկված եւ ձերբակալված քաղաքացի չկա:
ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ եթե անգամ վիճաբանությունը եղել է 50 դրամի համար, միեւնույն է, այդ քաղաքացին ակտիվիստներից չի եղել: Նա, ինչպես նկարագրել է վարորդը, երթուղային է նստել Մալաթիա տոնավաճառի մոտից եւ ի սկզբանե ուղեւորներն էլ, վարորդն էլ նկատել են, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս եւ խմած է: Նա նստելուց անմիջապես հետո սկսել է վիճել, որ 100 դրամ է տալու, ու թեեւ վարորդը չի հակաճառել, շարունակել է բարձր ձայնով խոսել, հայհոյել, որից հետո նրան վարորդը խնդրել է իջնել երթուղայինից: Իսկ վերջինս դանակահարել է վարորդին ու փախել :
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից փոխանցեցին, որ սկսված է նախաքննություն:
Աղբյուրը՝ galatv.am