Լրահոս

26.07.2013 22:23


Գովազդային կենդանի պաստառներ, որոնք նախատեսված են տղամարդկանց համար

Գովազդային կենդանի պաստառներ, որոնք նախատեսված են տղամարդկանց համար

Ճապոնիայում գործող «Absolute Territory PR» կազմակերպությունը շատ հետաքրքիր ձև է գտել գովազդը տարածելու համար: Կազմակերպությունը բավականին մեծ գումար է վճարում այն աղջիկներին, ովքեր համաձայն են այս կամ այն գովազդը պարունակող ժամանակավոր դաջվածք անել իրենց կոնքերին և այն ցուցադրելու համար կարճ կիսաշրջազգեստ կրել:

«Դա գրեթե կատարյալ տեղ է գովազդ տեղադրելու համար, քանի որ տղամարդիկ մեծ ուշադրություն են դարձնում կանանց կոնքերին, իսկ կանայք դեմ չեն դրանք ցուցադրել», - ասել է գովազդային կազմակերպության տնօրեն Հիդենորի Ացումին: Չնայած այն հանգամանքին, որ շատերի համար գովազդային կենդանի պաստառը կարող է անընդունելի թվալ, սակայն այս տիպի գովազդը բավական լայն տարածում է գտել Ճապոնիայում:

Այս խորագրի վերջին նյութերը