Քաղաքապետարանի շենքի առջև քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել: Գլխավոր մուտքի մոտ հավաքված ցուցարարները պահանջում էին իրենց հնարավորություն տալ, որ նամակ-դիմում հանձնեն, սակայն ոստիկանությունը խոչընդոտում էր։ Քիչ անց, սակայն, ցուցարարներից մի քանիսին հնարավորություն ընձեռնվեց նամակը հանձնել քաղաքապետարանի նամակների բաժին:
Ցուցարարները ոստիկանությանը մեղադրում են սադրիչ վարքագծի դիմելու և բախումներ հրահրելու համար, ինչին ի պատասխան՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, թե ցուցարարների շարքերում ներկա Գևորգ Սաֆարյանը սադրիչ է, և սադրանքների դիմելու դեպքում կենթարկվի պատասխանատվության։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներերին սպառնում է, որ կարգը խախտողներին ոստիկանությունը պատասխանատվության կենթարկի, ինչին ի պատասխան՝ ցուցարարներ վանկարկում են՝ «Հեռացե´ք» և «Մե´նք ենք տերը մեր երկրի»:
Լարված իրավիճակ Երևանի քաղաքապետարանի մոտ

7or.am