Լրահոս

26.07.2013 12:41


Քաղաքապետարանի մուտքի մոտ կանգնած ոստիկանների շղթան ցուցարարները ճեղքել են

Քաղաքապետարանի մուտքի մոտ կանգնած ոստիկանների շղթան ցուցարարները ճեղքել են

Քիչ առաջ քաղաքապետարանի մոտ են հավաքվել մոտ երկու հարյուր ցուցարարներ և մեծ քանակով ոստիկաններ:

Ոստիկանությունը՝ Երևանի փոխոտիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ցուցարարներին չի թույլատրել մոտենալ քաղաքապետարանի գլխավոր մուտքին՝ դա բացատրելով քաղաքապետարանի աշխատանքներին խանգարելու մտավախությամբ:

Ցուցարարները չենթարկվելով ոստիկանների պահանջներին՝ շղթան ճեղքել են և մոտեցել քաղաքապետարանի գլխավոր մուտքին: Այժմ քաղաքապետարանի շենքին ոստիկանական նոր ուժեր են մոտեցել:

Ցուցարարները քաղաքապետից պահանջում են տրամադրել տրանսպորտի գնի բարձրացման տնտեսական և իրավական հիմքերը, ինչպես նաև ոչ թե կասեցնել, այլ չեղյալ հայտարարել ուղեվարձի բարձրացման մասին որոշումը: Ցուցարարները հայտարարել են, որ քաղաքապետարանի շենքից չեն հեռանա, մինչև հրաժարական չտան քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևանտրանսի» տնօրեն Միսակ Համբարձումյանը։

Այս պահին ցուցարարները վանկարկում են՝ «Տարո՛ն, выходи»...

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը