Հիմա շատ կարեւոր է, թե ինչպես կշարունակվի պայքարը։ Ամենադրականը կա` անսպասելի լայն ներգրավվածություն շարժմանը, միանգամայն նոր ու անծանոթ դեմքեր, փոքրիկ հաջողություն, որ համատեղ պրոակտիվ ու պոզիտիվ ու կրեատիվ գործողությունների արդյունք էր։ Էսպես շարունակվելով` Հայաստանում կստեղծվի ալտրենատիվ իշխանություն, ժողովրդի իշխանությունը։ Իշխանություններին այլեւս չի հաջողվի ընդդիմության «բոբոյով» վախեցնել մարդկանց։ Մարդիկ` ամենատարբեր կուսակցությունների եւ ամենատարբեր խավերի ու խմբերի մարդիկ կողք–կողքի փորձում են կերտել նոր իրականություն ու ոչ ոք մյուսից չի խորշում, ամեն մեկի արածը լրացնում է մյուսների արածը։ (Օրինակ, մտքովս երբեւէ կանցնե՞ր, որ ակտիվիստների, այդ թվում` ՀԱԿ–ի ակտիվիստների ազատության համար ուս–ուսի կռիվ եմ տալու «Հայազնի» տղերքի հետ)։ Գալուստսահակյանների իրականությունը դուրս կմղվի փողոցներում իրար օգնության հասնող, իրար թիկունք պահող, ինքնակազմակերպվող քաղաքացիների իրականությամբ։ Հայլուրի Հայաստանը կարտամղվի նոր ու գեղեցիկ Հայատանի կողմից։ Մենակ թե պետք է ավելի եռանդուն շարունակել գործել։ Սա միայն սկիզբն է։
Սա միայն սկիզբն է

Ծովինար Նազարյան