Եվ այսպես, Տարոն Մարգարյանը հերթական անգամ «փչացավ» և «խուրդվեց»։ Կասեցնելով իր իսկ որոշումը՝ Երևանի քաղաքապետը ցույց տվեց, որ ինքնուրույն որոշում կայացնող չէ և Բաղրամյան 26–ի դրածոն է։
Իհարկե լավ է, որ ուղևորափոխադրման գինը վերադարձավ նախկին մակարդակին, բայց վատ է, որ ընտրովի մարմնի ղեկավարը, ով ըստ ԿԸՀ–ի՝ վայելում է երևանցիների մեծամասնության վստահությունը, խամաճիկ է։
Տարոն Մարգարյանն այն աստիճանի է փալասի վերածվել, որ նրա վրա իրենց ոտքերն են մաքրում ոչ պակաս վարկաբեկված «ողջախոհները»՝ վարչապետը, արդարադատության նախարարը և այլք՝ փորձելով տրանսպորտային թանկացման պատասխանատվությունը Տարոնի վրա բարդելով՝ «աչոկ» հավաքել։
Երբ Տիգրան Սարգսյանն սկսեց «ինքնաբուխ» ելույթ ունենալ կառավարության նիստի ժամանակ և փարիսեցիաբար հանդես գալ սոցիալական արդարության պաշտպանության դիրքերից, արդեն իսկ պարզ էր, որ Տարոնին տգեղացնելու հերթական արարան է սպասվում։ Այդպես էլ եղավ։
Քաղաքապետի երեկ տարածած հայտարարությունը ցույց տվեց, որ նա գիտակցված ինքնանվաստացման է գնացել, գնում է և գնալու է։ Տարոնը, փաստորեն, համաձայնել է քոթակի տղեկ դառնալ՝ քաղաքապետ աշխատելու և «ատկատներից» իր փայ փշրանքները փախցնելու համար։
Արձանագրենք, որ Տարոնի հետ միաժամանակ «փչացան» բոլոր նրանք, ովքեր կրծքով պաշտպանում էին թանկացումը և «գեոպոլիծիկ» վերլուծություններ ներկայացնում «զապչաստի» թանկացման թեմայով (մեր ողջույնները ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին)։
Թեև Տարոնի կուսակից ու բախտակից ընկեր Ռ. Զոհրաբյանը պնդում էր, որ թանկացումների միջոցով գերտերությունները Հայաստանի գլխին սարքում են, բայց իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն էին ուզում Տարոնի ձեռքերով հայ ժողովրդի գլխին 50 դրամ սարքել, բայց երբ տեսան, որ չի ստացվում՝ սարքեցին քաղաքապետի գլխին՝ ձեռքի հետ անհարմար դրության մեջ դնելով միջազգային դավադրությունների մեծն տեսաբան Ռազմիկին։
Տրանսպորտի թանկացման պատմությունը, սակայն, այսքանով չի կարելի ավարտված համարել։ Ամեն ինչ դեռ առջևում է։
Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, քանզի ապացուցեց, որ կոմպետենտ չէ և չունի լեգիտիմության։ Ոստիկանության զգոն հայացքի ներքո գործող պուտանկեքի ու ընտրակաշառված բոմժերի օգնությամբ հավաքած ձայները հաշիվ չեն։
Տարոնի օգտին, բացի թաղային խաժամուժի մի քանի ներկայացուցիչներից, որևէ մեկը չարտահայտվեց այս օրերին։ Իսկ դա առնվազն տարօրինակ է 50 և ավելի տոկոս «խփած» գործչի պարագայում։ Այնպես որ, նրա երեկվա ուղերձում չկար գլխավորը՝ հրաժարականի մասին կետը։
Տարոնի հրաժարականին պետք է հետևեն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչը տրամաբանական է ստեղծված իրավիճակում։ Տարոնին չվաստակած հանգստի ուղարկելու գործը գլուխ բերելուց հետո Սերժ Սարգսյանին պետք է հնարավորություն չտալ հերթական դրածոյին դեմ տալու և Երևանը փողերի լվացման միջազգային կենտրոնի վերածելու համար։ Ավագանու արտահերթ ընտրություններն, ըստ այդմ, իրական բարեփոխումների շանս կստեղծեն։
«Պահանջում ենք Տարոն Մարգարյանի հրաժարականը և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ». ահա սա՛ պետք է լինի տրանսպորտի թանկացման դեմ պայքարի տրամաբանական շարունակությունը։ Այլապես կստացվի, որ պայքարն ընդամենը ծառայեցվեց ներիշխանական «ռազբորկայում» այս կամ այն խմբավորման հաղթանակին կամ պարտությանը։
Ախորժակը, ինչպես ասում են, ուտելիս է բացվում։ Հետևաբար՝ պետք է զարգացնել հաջողությունը և «դաբիված» անել հանրային ընդվզումից վախեցած սերժսարգսյանական վարչակազմին։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Տարոն Մարգարյանն իր ուղերձում նշում էր, որ քաղաքապետարանն ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորություն գտնի քաղաքային տրանսպորտից օգտվելու գինը չբարձրացնելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել։ Իրականում դա «կռուտիտի» ձև է, քանզի Երևանի քաղաքապետարանն իր բյուջեն լցնելու և տրանսպորտի գնի դոտացիա ապահովելու հնարավորություն ուներ և ունի։
Եթե ընդունենք, որ ներկայիս միջոցներն իրոք չեն բավարարում 100 դրամով քաղաքակիրթ տրանսպորտ ապահովելու համար, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ է այդ դեպքում Տարոն Մարգարյանը հրաժարվել Երևանի փողոցներում ավտոկայանատեղիներից փող հավաքելու ցանկությունից և այդ բիզնեսը հանձնել Սերժ Սարգսյանի ընտանիքին։
Փողոցներում կարմիր կետագծեր անելու և «պառկովկայից» փող հավաքելու միջոցով Սերժ Սարգսյանը միլիոնավոր դոլարներ է հավաքելու։ Այնպես որ, միջոցներ կան, պարզապես քաղաքագլուխն է անգլուխ և դրածո։ Իսկ դա ևս մեկ փաստարկ է նրա հրաժարականի և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին։
Քոթակի տղեկը