Կարծիք

25.07.2013 18:15


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Իսկ ո՞ր սոցիալական խմբին է պատկանում Տարոն Մարգարյանը: Միգուցե նա և նրա շրջապատի մյուս անդամնե՞րն են Հայաստանի ամենախոցելի սոցիալական խմբի ներկայացուցիչները: Չէ՞ որ այս մարդը երբեք չի զբաղվել բիզնեսով և ամբողջ կյանքում աշխատել է բացառապես պետական հիմնարկներում, որտեղ ստանում են ամենացածր աշխատավարձը: Այստեղից բխում է, որ Տարոն Մարգարյանը կարող է խոցելի սոցիալական խմբում հայտնվել, ու նրա համար հատուկ գներ սահամնվեն որ կարողանա վճարել:

Կարծում եմ անլուրջ է Հայաստանում խոսել սոցիալական խմբերից, քանի որ մեզ մոտ չկա նորմալ հասարակություն, որտեղ կան տարբեր սոցիալական խմբեր: Մեզ մոտ կա կիսաաղքատ աշխատավոր ժողովուրդ և այդ նույն ժողովրդի հաշվին ապրող իշխանություն:

Հիմա էլ իշխանությունը թավան է դրել ժողովրդի վրա ու մի հատ էլ գթասրտություն է խաղում ՝ թե մենք կորոշենք ով է ի վիճակի տալ այդ գումարը՝ նա էլ կտա:
Չե՛մ վճարելու իշխանության կողմից ավելացրած և ոչ մի կոպեկ, քանի որ դա թալան է, իշխանական ռեկետ:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը