Իսպանիայում խոշոր երկաթուղային աղետի պատճառով զոհվել է 78 մարդ
Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գնացքի՝ երկաթգծերից դուրս ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 78 մարդու, ավելի քան 140 հոգի ստացել է վնասվածքներ, 20 մարդ ծանր վիճակում է։ Այս մասին տեղեկացնում է «BBC»–ն։
Աղետը տեղի է ունեցել Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի մոտակայքում: Մադրիդից Գալիսիա նահանգի Ֆերոլ քաղաք ուղևորվող գնացքի գծերից դուրս են եկել բոլոր 8 վագոնները:
Սա Իսպանիայի վերջին 40 տարիների պատմության մեջ ամենախոշոր երկաթգծային աղետն է: Գալիսիայում հայտարարվել է յոթօրյա սուգ:
Ռենֆե երկաթգծային ընկերությունը հայտնել է, որ գնացքում գտնվել է 218 ուղևոր, վագոնները դուրս են եկել գծերից Սանտյագո դե Կոմպոստելայից երեք կիլոմետր հեռավորության վրա:
Աղետը վերապրած ուղևորներից Ռիկարդո Մոնտեսկոն հայտնել է, որ գնացքը շատ արագ է ընթացել, և շրջադարձին հասնելիս վագոնները մեկը մյուսի հետևից դուրս են ընկել գծերից:
«El Pais» թերթը, վկայակոչելով քննությանը մոտ կանգնած իր անանուն աղբյուրներին, հաղորդել է, որ գնացքավարներից մեկը նշել է, որ գնացքը շրջադարձ է կատարել 190 կմ/ժամ արագությամբ նախատեսված 80կմ/ժամի փոխարեն: