ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծին, որը թելադրված է 1995թ. ընդունված նախկին օրենքի մի շարք դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, երկրի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և չափորոշիչներին:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի մշակումը նախատեսված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013թ. միջոցառումների ծրագրով: Գործող դրույթի համաձայն անձը, որից ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարի գանձումն ապահովելու նպատակով ապրանքներ են վերցվել, կարող է դրանք ստանալ պարտավորության կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում: Այժմ առաջարկվում է այդ ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով: Կարգավորման նպատակը մաքսային հսկողության ժամկետի կրճատումն ու մաքսային ընթացակարգերի պարզեցումն է: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է քաղծառայողի ատեստավորման ինստիտուտը փոխարինել քաղծառայողի կատարողականի գնահատման համակարգով: Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գետնախնձորն ազատել ԱԱՀ-ից. օրինագիծը կառավարությունն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում: Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Բնապահպանական նորմերը և բիզնեսի շահերը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծին, որը թելադրված է 1995թ. ընդունված նախկին օրենքի մի շարք դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, երկրի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և չափորոշիչներին:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի մշակումը նախատեսված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013թ. միջոցառումների ծրագրով: Գործող դրույթի համաձայն անձը, որից ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարի գանձումն ապահովելու նպատակով ապրանքներ են վերցվել, կարող է դրանք ստանալ պարտավորության կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում: Այժմ առաջարկվում է այդ ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով: Կարգավորման նպատակը մաքսային հսկողության ժամկետի կրճատումն ու մաքսային ընթացակարգերի պարզեցումն է:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է քաղծառայողի ատեստավորման ինստիտուտը փոխարինել քաղծառայողի կատարողականի գնահատման համակարգով:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գետնախնձորն ազատել ԱԱՀ-ից. օրինագիծը կառավարությունն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: