Նարկոլոգիական կենտրոնում ամեն տարի հիվանդանոցային բուժում է ստանում ավելի քան 1300 հիվանդ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Նարկոլոգիական կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և պայմաններին։
Կենտրոնում ամեն տարի հիվանդանոցային բուժում է ստանում ավելի քան 1300 հիվանդ։ 2004 թվականից սկսած այստեղ որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել.հիմնական մասնաշենքի համար նոր տանիք է կառուցվել, հիմնանորոգվել են անհետաձգելի նարկոլոգիայի և Ռեաբիլիտացիոն բաժանմունքները, նորացվել է կոյուղու համակարգը, գազաֆիկացվել են բոլոր մասնաշենքերը, նոր կաթսայատուն է կառուցվել, ջեռուցման և տաք ջրի մատակարարման համակարգ է ստեղծվել և այլն։ Սակայն դեռևս շատ անելիքներ կան Նարկոլոգիական կենտրոնի պայմանները բարելավելու ուղղությամբ։
2009 թվականի հոկտեմբերից այստեղ իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը`Երևանում (194 հոգի), Վանաձորում (21 հոգի) և ազատազրկման վայրերում (47 հոգի)` «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» ՀԿ-ի կողմից: 2010-ից ծրագիրն իրականացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ազգային ծրագրի շրջանակներում:Հիմնական նպատակը ՄԻԱՎ վարակի, հեպատիտներ B և C, արյան միջոցով փոխանցվող այլ վարակների կանխարգելումն է, շահառուների կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցումը։
Նախարար Դումանյանը Նարկոլոգիական կենտրոնի ղեկավարների և մասնագետների հետ քննարկեց մատուցվող ծառայություններն ընդլայնելու, ինչպես նաև շենքային պայմանները բարելավելու հնարավորությունները։ Նախարարը հանձնարարեց առաջարկներ ներկայացնել կենտրոնում նոր ծրագրերի ու ծառայությունների ներդրմանև դրանց շնորհիվ կենտրոնի զարգացման և պայմանների բարելավման ուղղությամբ։