Լրահոս

25.07.2013 22:49


«Ֆեյսբուքի» արժեթղթերի գինը բարձրացել է

«Ֆեյսբուքի» արժեթղթերի գինը բարձրացել է

Աշխարհի ամենախոշոր «Ֆեյսբուք» սոցիալական կայքի արժեթղթերի գինը, ըստ եռամսյակային ֆինանսական հաշվետվության, բարձրացել է մոտ 20%-ով։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլից մինչ հունիսը ընկերությունը 333 մլն դոլարի շահույթ է ունեցել։ Եկամտի ծավալը կազմել է 1,813 մլրդ դոլար, ինչը 53%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

«Ֆեյսբուքը» հայտնել է, որ ունի 1,15 մլրդ օգտատեր, որից 700 մլն–ն ամեն օր օգտվում է սոցկայքից։

Այս խորագրի վերջին նյութերը