Կարծիք

25.07.2013 13:30


Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

Հայաստանում արդեն իսկ մտածողության հեղափոխություն է տեղի ունեցելՃՃՃՃ, բայց դեռ չենք ֆիքսել։

Ընդամենը մեկ օր տարբերությամբ նույն ավտոբուսում լրիվ ուրիշ տրամադրություն էր։ Այն նույն 58 համարում, որտեղ երեկ մի ջահել հարձակվեց ակտիվիստ երեխեքի վրա, իսկ վարորդը 100 դրամ չվճարելու համար հույ–բույ էր անում, այսօր պատկերը լրիվ հակառակն էր՝ հենց ուղորնե՛րն էին միասնական իրար կոչ անում վճարել 100 դրամ, իսկ ով 100 դրամանոց չուներ, բոլորը կրկին միասնական մանրում էին, փոխանցում մեկը մյուսին։ Վարորդն էլ ոչ մի ձայն չէր հանում, հակառակը՝ մեկը 500–անոց տվեց՝ 2 հոգու համար, վարորդը 300 դրամ հետ վերադարձրեց, ինչը արժանացավ ուղևորների ծափողջույններին։

Մի խոսքով, էնքան հրաշքի էր նման, ոնց որ այլ աշխարհ ընկած լինեի, նստած հիանում էի։ Էդքան միասնականություն ու փոխադարձ ջերմություն ավտոբուսում երբեք չէր եղել, ուղևորներն արդեն իսկ արթնացել էին ստրկության ու վախի թմբիրից ու զգացել ազատության և պայքարի շունչը։ Մենակ ուզում էի բացականչել՝ կա՛նգ առ, ակնթարթ, որքա՜ն գեղեցիկ ես ՃՃՃՃ

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը