Կառավարության մոտ ցուցարարները Տիգրան Սարգսյանին խորհուրդ են տալիս փախչել ծաղկավոր խալաթով
Այսօր ՀՀ կառավարությունում նիստ է ընթանում, որի օրակարգում «Գաղտնի» մակագրությամբ ներառված է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հարցը։
Այս պահին կառավարության շենքի մոտ են մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնց շարքերը շարունակում են համալրվել։ Ինչպես փոխանցում է այնտեղ գտնվող «7օր»–ի թղթակիցը, ցուցարարները բողոքում են տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ, ինչպես նաև պահանջում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։
–Տիգրան Սարգսյանը լավ կանի փախչի ծաղկավոր խալաթով, այլապես ստիպված կլինի փախչել լրիվ մերկ,–հայտարարել են ցուցարարները։

7or.am