Լրահոս

25.07.2013 09:32


Կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին

Կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին

ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարության անդամներին

Հաշվի առնելով, որ կառավարության այսօրվա` հուլիսի 25-ի նիստում ներառվել է 1 գաղտնի հարց` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, ինչը, մեր ենթադրությամբ, պետք է առնչվի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդիրներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը.
1. Անընդունելի և հակաժողովրդավարական պրակտիկա ենք համարում հանրային ոլորտը շոշփող հարցերի փակ քննարկումը: Երևանի քաղաքապետն ընտրովի պաշտոն է և պարտավոր է բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել առաջին հերթին իր ընտրողներին:
2. Չենք ընդունելու տրանսպորտի սակագինը իջեցնելու մասին որևէ լուծում, որը կիրականացվի ՀՀ պետբյուջեից սուբսիդավորման կամ որևէ այլ փոխհատուցման եղանակով՝ հանրային այլ ոլորտներին ուղղված ծախսերի կրճատման հաշվին:
3. Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության շրջանակում, և կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին:
Եթե ՀՀ կառավարությունն արդարացրեց մեր մտահոգությունները և փորձեց նման եղանակով լուծել առկա խնդիրը, մենք կարձանագրենք, որ գործադիր իշխանությունը դառնում է քաղաքապետարանի կողմից ընդունված ապօրինի որոշման մասնակիցը:
Եթե կառավարությունը, ամեն դեպքում, ցանկանում է նպաստել խնդրի լուծմանը, ապա դրա միակ ճանապարհը հանրային բաց և թափանցիկ լսումների կազմակերպումն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց տեսակետները պետք է միանշանակորեն հաշվի առնվեն որոշում ընդունելիս:
«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը