Լրահոս

24.07.2013 16:44


ՄԱԿ-ի ներկայացուցիչները ժամանել են Դամասկոս

ՄԱԿ-ի ներկայացուցիչները ժամանել են Դամասկոս

Քիմիական զենքի կիրառման հաղորդումներն ուսումնասիրող ՄԱԿ-ի փորձագետների խմբի ղեկավար Օկե Սելստրեն և զինաթափման հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն ներկայացուցիչ Անժելա Քեյնն այսօր ժամանել են Դամասկոս։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հրավիրել էին Սիրիա՝ ի ապացույց սիրիական կառավարության պատրաստակամության՝ հետաքննել քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը:

Նշենք, որ նախորդ շաբաթ ՄԱԿ-ի ճեպազրույցների ժամանակ հայտարարվել էր, որ Սելստրեի և Քեյնի այցը սահմանափակված կլինի միայն Դամասկոս այցելությամբ, և ոչ մի ստուգում չի նախատեսվում:

Այս խորագրի վերջին նյութերը