Լրահոս

24.07.2013 19:34


Իսրայելի տարածքը վերստին հրթիռակոծվել է

Իսրայելի տարածքը վերստին հրթիռակոծվել է

Այսօր՝ մեկամսյա ընդմիջումից հետո, Պաղեստինյան Ինքնավարության Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի վրա: Երկու հրթիռներն էլ ընկել են բաց տարածքում՝ Էշքոլի տարածաշրջանային խորհրդի շենքի մոտ: Տուժածների և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին Գազայի հատվածից Իսրայելի տարածքը հրթիռակոծելուց հետո Իսրայելը մի շարք օդային հարվածներ էր հասցրել Գազային, որին հաջորդել էր ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարի համաձայնությունը:

Նշենք, որ այդ համաձայնության ձեռքբերումից հետո Իսրայելի տարածքի հրթիռակոծումը զգալիորեն նվազել է: 2013թ. սկզբից մինչ օրս Իսրայելի վրա արձակվել է ընդամենը 20 հրթիռ:

Այս խորագրի վերջին նյութերը