Լրահոս

24.07.2013 11:18


Կլապանի օրենքն այլևս անօգուտ է...

Կլապանի օրենքն այլևս անօգուտ է...

Նեխած կամ փչացած պահածոների կափարիչները, և ոչ միայն պահածոներինը, «պայթելու» հատկություն ունեն: Ժամանակին խելացի մարդիկ հայտնաբերեցին կլապանը, որը արտանետում է ճնշման որոշակի քանակը և կանխում պայթյունը, բայց...
Որքան մեծ է ճնշումը, այնքան ավելի մեծ պետք է լինի կլապանը։
Երբ կլապանը մեծ է, այն հավասարակշռում է ներքին և արտաքին ճնշումները։
Պետական կառույցները, այսպես թե այնպես, միշտ բախվում են այս երևույթի հետ և օգտագործում են այն որպես կառավարման (թեև չեմ սիրում այդ բառը՝ այնքան են օգտագործել, որ զզվանք է առաջացնում) ԳՈՐԾԻՔ:
Ներկայիս «իշխանությունն» այդ հարցում այնքան է ուշացել և այնքան է ինքն իր եփած փլավից թունավորվել, որ կլապանի օրենքն այլևս անօգուտ է՝ կափարիչը պետք է հանվի...

Աշոտ Ադամյան

Այս խորագրի վերջին նյութերը