Լրահոս

24.07.2013 09:46


Բախվել են ավտոմեքենաներ

Բախվել են ավտոմեքենաներ

Հուլիսի 24-ի ժամը 07։46-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Չարենց փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են «Ֆոլկսվագեն» մակնիշի 20ՕՏ417 պետհամարանիշով (վարորդ՝ Բ. Լ., ծնվ. 1983թ.) և «ՎԱԶ 21–07» մակնիշի 25ՏՕ247 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները Բ.Լ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով Ա. Ս.-ի (ծնվ. 1982թ.) և Ա. Մ.-ի հետ (ծնվ. 1983թ.) հոսպիտալացվել է «Սրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը