Լրահոս

24.07.2013 09:31


Երթ՝ նվիրված Գյումրիում սպանված բժշկի հիշատակին

Երթ՝ նվիրված Գյումրիում սպանված բժշկի հիշատակին

2011թ. հուլիսի 26-ին` Գյումրիում, աշխատանքի ընթացքում ծեծելով սպանվեց շտապ օգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանը:

2013թ. հուլիսի 26-ին ժամը 18:00-ին, Աշոտ Գրիգորյանի հիշատակին, և նաև ի պաշտպանություն այլ բուժաշխատողների, Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը կազմակերպում է քայլերթ՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դարպասներից /Կորյունի փ./ դեպի Մխ. Հերացու արձան /Հերացու փ./:

Նախաձեռնությանը միացել են բազմաթիվ բժշկական ասոցիացիաներ, կլինիկաներ, կազմակերպություններ և այլոք...

Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար…

1. Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիա

2. Պլաստիկ, Ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ Վիրաբույժների Հայկական Ասոցիացիա

3. Նեոնատալ Բժշկության Հայկական Ասոցիացիա

4. Հայաստանի Նյարդաբանների Ասոցիացիա

5. Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիա

6. Ծանր հիվանդ երեխաների տնային խնամքի Գայուշ ասոցիացիա

7. Շվեդական ՛՛Ապավեն՛՛ Բժշկական Ասոցիացիա

8. ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկա

9. ԵՊԲՀ Հերացի Համալսարանական Հիվանդանոցի Սրտաբանության կլինիկա

10. ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Սրտաբանության կլինիկա

11. ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոն

12. ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոն

13. ԵՊԲՀ Ճառագայթային բժշկության ամբիոն

14. ՛՛Շենգավիթ՛՛ ԲԿ Օնկոգինեկոլոգիայի կլինիկա

15. Հայ Օգնության Ֆոնդ

16. ՈՒլտրա-Իմիջինգ Բժշկական Կենտրոն

17. ՛՛Գրեյթմեդ՛՛ ՀԿ

18. Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոն

19. ՛՛Վիասմիլաս՛՛ ընկերություն

20. ՛՛Սոնդերս կենտրոն – տնային պալիատիվ խնամք՛՛

Այս խորագրի վերջին նյութերը