Երթով շարժվում են կառավարություն. թանկացման պատասխանատուն համակարգն է
Այս պահին տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարները Երևանի քաղաքապետարանի մոտից երթով շարժվում են դեպի կառավարություն՝ իրենց պահանջները ներկայացնելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Երթի հեղինակներից՝ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով՝ թեև ըստ օրենքի Երևանի քաղաքապետարանն անկախ մարմին է, բայց Մաշտոցի պուրակի հայտնի դեպքերը հստակ ցույց տվեցին, թե իրականում ո՞վ է Հայաստանում հարց լուծողը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը։ Բայց քանի որ Սերժ Սարգսյանն էլ արձակուրդում է, իրենք որոշել են գնալ կառավարություն։
Կապի և տրանսպորտի, ինչպես նաև կառավարության շենքի մոտ Արմեն Աղայանը հայտարարել է, որ տրանսպորտի թանկացման մեղքը այս օրերին փորձում են բարդել միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա, սակայն պատասխանատուն ողջ համակարգն է։
–Ոչ մի Տարոն Մարգարյան ռիսկ չէր անի տրանսպորտը թանկացնել առանց Սերժ Սարգսյանի թույլտվության,–հայտարարել է Ա. Աղայանը։–Հայաստանում ամեն ինչ թալանվում է։Այս կառավարությունը գլխավորել է մի մարդ, որը հեղինակել է պետության վախճանի ծրագիրը։ Այս մարդիկ պատրաստվում են կործանել Հայաստանը և այն փոխարինել ինչ–որ «Հայկական աշխարհ»–ով։
Ցուցարարները սկսել են բղավել՝ «Տիգրան հեռացի՛ր», «Ամո՛թ», «Թույլ չենք տա՛»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն իրականացնող ցուցարաները ևս գնացել էին կառավարության շենք, որտեղ «Տիգրա՛ն, հեռացիր», «Հանցագործներ» բացականչություններով պահանջել էին ՀՀ վարչապետի հրաժարականը։ Ականատեսների պնդմամբ՝ Տիգրան Սարգսյանը պատուհանից մի պահ դուրս էր նայել, սակայն տեսնելով ցուցարարներին՝ անմիջապես թաքնվել էր վարագույրի հետևում։
Երթով շարժվում են կառավարություն. թանկացման պատասխանատուն համակարգն է
Այս պահին տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարները Երևանի քաղաքապետարանի մոտից երթով շարժվում են դեպի կառավարություն՝ իրենց պահանջները ներկայացնելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Երթի հեղինակներից՝ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով՝ թեև ըստ օրենքի Երևանի քաղաքապետարանն անկախ մարմին է, բայց Մաշտոցի պուրակի հայտնի դեպքերը հստակ ցույց տվեցին, թե իրականում ո՞վ է Հայաստանում հարց լուծողը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը։ Բայց քանի որ Սերժ Սարգսյանն էլ արձակուրդում է, իրենք որոշել են գնալ կառավարություն։
Կապի և տրանսպորտի, ինչպես նաև կառավարության շենքի մոտ Արմեն Աղայանը հայտարարել է, որ տրանսպորտի թանկացման մեղքը այս օրերին փորձում են բարդել միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա, սակայն պատասխանատուն ողջ համակարգն է։
–Ոչ մի Տարոն Մարգարյան ռիսկ չէր անի տրանսպորտը թանկացնել առանց Սերժ Սարգսյանի թույլտվության,–հայտարարել է Ա. Աղայանը։–Հայաստանում ամեն ինչ թալանվում է։ Այս կառավարությունը գլխավորել է մի մարդ, որը հեղինակել է պետության վախճանի ծրագիրը։ Այս մարդիկ պատրաստվում են կործանել Հայաստանը և այն փոխարինել ինչ–որ «Հայկական աշխարհ»–ով։

7or.am