Քաղաքական

23.07.2013 14:43


Ցուցարարները ոստիկանության շենքի մոտ նստացույց են սկսել

Ցուցարարները ոստիկանության շենքի մոտ նստացույց են սկսել

Տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարները այս պահին շարունակում են մնալ ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ։ Նրանք պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված ակտիվիստներին։ Տեղում գտնվող «7օր»–ի թղթակիցը հայտնում է՝ ոստիկանությունից հենց նոր Կարեն Խաչատրյանին ազատ են արձակել։ Սակայն տարբեր տվյալներով ոստիկանությունում է շարունակում մնալ 8–10 ակտիվիստ։

Ցուցարարների հետ բանակցելու համար այժմ նրանց է մոտեցել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ում բողոքի գործողության մասնակիցները վստահեցրել են, որ եթե բոլոր ակտիվիստներն ազատ չարձակվեն, ապա իրենք հենց ոստիկանության շենքի դիմաց նստացույց են հայտարարելու։

Այս պահին ցուցարարներն արդեն իսկ սկսել են իրենց նստացույցը։

Այնտեղ են նաև ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը