Քաղաքական

23.07.2013 14:23


«Նաիրիտի» նախկին աշխատակից. «Ո՞ւր կորան Տիգրան Սարգսյանի վերցրած խոշոր վարկերը» (ֆոտոշարք)

«Նաիրիտի» նախկին աշխատակից. «Ո՞ւր կորան Տիգրան Սարգսյանի վերցրած խոշոր վարկերը» (ֆոտոշարք)

Նախ կխնդրեի բոլորին հատ-հատ նայել նկարները, որոնք ինքս եմ նկարել 2010-2011թթ. աշխատած տարիներին և այնուհետև ասել՝ արդյոք այս գործարանը կարո՞ղ է աշխատել այս վիճակում:
Իսկ այս վիճակին այն հասել է տարիների ընթացքում:
Հարց է առաջանում.
- Հարգարժան Տիգրան Սարգսյան, բազմաթիվ անգամներ խոշոր վարկեր եք ստացել միջազգային բանկերից, կառույցներից այն պատրվակով, որպեսզի վերակառուցվի այս երբեմնի հսկան: Իսկ վարկերն անցնում են 100-ավոր միլիոն դոլլարներ: Այդքան գումարներով կարելի էր երբեմնի հսկան հիմնովին քանդել և նոր տեխնալոգիաներով կառուցել: Ուր կորան այդ գումարները: Եթե ասեք՝ կատարվել են աշխատանքներ, պարզ կհասկացվի, որ ստում եք, քանի որ ահա նկարները, թե ինչ վիճակում է գործարանը, և չեք կարող խաբել հասարակությանը: Ախր շատ են զուգադիպությունները. ձեր հարազատ եղբոր նույն գործարանում տնօրենի տեղակալ լինելը (կարելի է ասել՝ տնօրեն) և 100-ավոր միլիոն դոլլարների վարկ ստանալը, այդ ստացված վարկի արդյունքը չտեսնելը, նկարներով իրական վիճակը տեսնելը:
Այնքան ենք հաբրգացրել ձեր ենթականերին, որ ներկայիս տնօրենի ժ/պ հանդգնում է և աշխատողներին ասում, թե գոհ լինեն, որ գոնե տարին մեկ աշխատավարձ են ստանում, փոխանակ աշխատողների հետ պայքարեն գործարանի ապագայի համար:
Եվ ամենաաբսուրդն այն է, երբ տեղակալները ստանում են միլիոնի հասնող աշխատավարձ ներկա չաշխատող վիճակում (չնայած պարզ է, թե ինչու են այդքան ստանում), իսկ հասարակ 50-60 000 դրամ աշխատավարձ ստացողը 2/3-րդով նստած է տանը ու Աստված գիտի՝ երբ կստանա այդ գումարը:

«Նաիրիտի» նախկին աշխատակից Ալբերտ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը