Կարծիք

23.07.2013 14:07


Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Էն, որ մի երկու ամիս առաջ երկու մեծ լավաշ էի գրել սոցիալական բունտի թեմայով, ուր ասում էի, թե առանց միջինների եւ նույնիսկ ունևորների մի մասի ոչ մի «բանվորա-գյուղացիական» ինքնաբուխ ապստամբություն չի լինում, որ դա բանաստեղծա-դասագրքային միֆ է:

Դե հիմա գործնական օրինակ: Ձեզ չի՞ զարմացնում, որ ուղեվարձի բարձրացման դեմ նախեւառաջ կազմակերպված բողոքում են ոչ թե մարդիկ, որոնց համար հավելյալ 50 դրամը խնդիր է, այլ նրանք, ում համար դա զուտ նյութական տեսակետից հիմնականում խնդիր չէ: Մեր հասարակության չափանիշներով դրանք միջին, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ միջին ունևոր մարդիկ են (ֆրի-քար անողները, օրինակ), համենայն դեպս նրանք սովից չեն մեռնի, եթե 50 դրամ ավելի վճարեն: Նաեւ կաեւոր է՝ շատերը տնտեսապես ազատ են, այսինքն իրենց եկամուտները կապ չունեն իշխող համակարգի հետ: Իսկ այսպես կոչված «ժողովորդին» ներգրավելը շատ ավելի բարդ է, չնայած թվում է, թե սոցիալական խնդրի դեմ նախ չունեւոր ժողովուրդը պետք է բողոքի:

Միով բանիվ՝ կազմակերպչկան ռեսուրսը նախ միջիններից է գալիս, եւ դեռ մեծ հարց է՝ կհերիքի՞ այդ ռեսուրսը իրոք լայնամասշտաբ բան կազմակերպելու համար, որովհետեւ մեր միջիներն էլ շատ սահմանափակ ռեսուրսի տեր են: Ուրեմն, էլ «խելագարված ամբոխներով» մի զառանցենք, ոչ էլ ասեք, թե Հնարտը դեմ է ընդվզմանը, եթե ասում է, որ սոցիալական բունտը բաբոյական միֆ է՝ փոխառած վատ գրված դասագրքերից եւ դպրոցական պոեզիայի մասին աղոտ հուշերից:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը