Լավ, էս գյուղում մի կենդանի շոֆեր չկա՞... Արդեն չորրորդ օրն է ընդամենը երկու պաշտոնյայի ենք տեսնում՝ քաղաքապետի խորհրդականին եւ տրանսպորտի վարչության պետին: Չեմ հասկանում՝ էս երկո՞ւսն են գրել «Ապահով Հայաստան» ծրագիրը: Որտե՞ղ են իշխանական «էլիտայի» կարկառուն դեմքերը իրենց շեֆի հետ միասին: Ո՞ր ծակն են մտել: Երիտհանրապետական կարիերիստներն ու կոճակ սեղմող երեսփոխանները բներից վազելով դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ պետք է հայտարարություններով «հրետակոծել» ադրբեջանական տարբեր տրամաչափի գործիչներին: Հեշտ ու անվնաս զբաղմունք են գտել ու տարիներ շարունակ դրանով են զբաղված: Համարձակություն ունե՞ք, դե՛, դուրս եկեք ու պատասխանեք ձեր ժողովրդին հուզող հարցերին: Դե՛, հանդգնեք բացատրել մեզ, թե ինչու, ինչպես, ինչ տրամաբանությամբ են տեղի ունենում թանկացումները: Թե չէ՝ ամենահեշտ բանն է օդը տատանելով, «անթել հեռախոսի» սկզբունքով հոխորտանքներ տեղալ թշնամու ուղղությամբ: Էդ մենք էլ կարող ենք անել: Սակայն պարզվում է՝ սրանք արհամարհում են սեփական ժողովրդին, իսկ թշնամուն՝ ոչ: Դե արի ու մի ասա՝ տո, ա՛յ «նեղճակատ կինտոներ» մենք թշնամու չափ էլ չկա՞նք...
Լավ, էս գյուղում մի կենդանի շոֆեր չկա՞...
Լավ, էս գյուղում մի կենդանի շոֆեր չկա՞...
Արդեն չորրորդ օրն է ընդամենը երկու պաշտոնյայի ենք տեսնում՝ քաղաքապետի խորհրդականին եւ տրանսպորտի վարչության պետին:
Չեմ հասկանում՝ էս երկո՞ւսն են գրել «Ապահով Հայաստան» ծրագիրը:
Որտե՞ղ են իշխանական «էլիտայի» կարկառուն դեմքերը իրենց շեֆի հետ միասին:
Ո՞ր ծակն են մտել:
Երիտհանրապետական կարիերիստներն ու կոճակ սեղմող երեսփոխանները բներից վազելով դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ պետք է հայտարարություններով «հրետակոծել» ադրբեջանական տարբեր տրամաչափի գործիչներին:
Հեշտ ու անվնաս զբաղմունք են գտել ու տարիներ շարունակ դրանով են զբաղված:
Համարձակություն ունե՞ք, դե՛, դուրս եկեք ու պատասխանեք ձեր ժողովրդին հուզող հարցերին:
Դե՛, հանդգնեք բացատրել մեզ, թե ինչու, ինչպես, ինչ տրամաբանությամբ են տեղի ունենում թանկացումները:
Թե չէ՝ ամենահեշտ բանն է օդը տատանելով, «անթել հեռախոսի» սկզբունքով հոխորտանքներ տեղալ թշնամու ուղղությամբ: Էդ մենք էլ կարող ենք անել:
Սակայն պարզվում է՝ սրանք արհամարհում են սեփական ժողովրդին, իսկ թշնամուն՝ ոչ:
Դե արի ու մի ասա՝ տո, ա՛յ «նեղճակատ կինտոներ» մենք թշնամու չափ էլ չկա՞նք...
Կիմա Եղիազարյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts