Ոստիկաններն «առևանգել» են ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանին և օպերատոր Սարգիս Գևորգյանին
Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ Խանջյան փողոցում բախում էր տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարները Երևանի քաղաքապետարանի մոտից գնացել են դեպի ոստիկանության Կենտրոնական բաժին՝ պահանջելով ազատ արձակել այնտեղ բերման ենթարկված ակտիվիստներին։
«7օր»–ի թղթակիցը տեղեկացնում է դեպքի վայրից, որ ոստիկանության շենքի մոտ ևս բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Նրա խոսքերով՝ ոստիկանները հանկարծակի ներխուժել են ցուցարարների շարքերը և այնտեղից «առևանգել» ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանին և «iLur.am»–ի օպերատոր, ակտիվիստ Սարգիս Գևորգյանին։
Երևանի փոխոստիկանապետ ՎալերիՕսիպյանը ցուցարարներին խոստացել է ոստիկանության շենքից հետ գնալու պայմանով ազատ արձակել բերման ենթարկված ակտիվիստներին։
Ցուցարարները համաձայնել են սպասել 10 րոպե, որից հետո, եթե ակտիվիստներն ազատ արձակված չլինեն, կդիմեն ավելի կոշտ քայլերի։
Ոստիկաններն «առևանգել» են ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանին և օպերատոր Սարգիս Գևորգյանին
Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ Խանջյան փողոցում բախում էր տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարները Երևանի քաղաքապետարանի մոտից գնացել են դեպի ոստիկանության Կենտրոնական բաժին՝ պահանջելով ազատ արձակել այնտեղ բերման ենթարկված ակտիվիստներին։
«7օր»–ի թղթակիցը տեղեկացնում է դեպքի վայրից, որ ոստիկանության շենքի մոտ ևս բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Նրա խոսքերով՝ ոստիկանները հանկարծակի ներխուժել են ցուցարարների շարքերը և այնտեղից «առևանգել» ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանին և «iLur.am»–ի օպերատոր, ակտիվիստ Սարգիս Գևորգյանին։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին խոստացել է ոստիկանության շենքից հետ գնալու պայմանով ազատ արձակել բերման ենթարկված ակտիվիստներին։

7or.am