Լրահոս

23.07.2013 13:26


Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել

Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարները քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտից շարժվել են դեպի ոստիկանության Կենտրոնական բաժին՝ պահանջելով ազատ արձակել այնտեղ բերման ենթարկված 8 ակտիվիստներին։

Խանջյան փողոցում՝ նախկին Կինոյի տան շենքի մոտ, բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Այս պահին կրքերը հանդարտվել են։ Ինքնաբուխ երթի մասնակիցները շարունակում են քայլել Խանջյան փողոցով։ Ոստիկանության կենտրոնական բաժնի մուտքի մոտ ոստիկանները պատնեշ են ստեղծել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը