Ինքնաբուխ երթ դեպի ոստիկանություն. այս պահին կառավարության շենքի մոտ վարչապետի հրաժարականն են պահանջում
Տրանսպորտը 50 դրամով թանկացնելու դեմ բողոքող մոտ 1000 քաղաքացի քիչ առաջ ինքնաբուխ երթի է դուրս եկել դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին։ Հենց այնտեղ են գտնվում երեկ բողոքի գործողության ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված 3 ակտիվիստները, որոնց կասկածում են ոստիկանների նկատմամբ ուժ կիրառելու մեջ։
Ճանապարհին նրանք կանգ են առել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք «Տիգրա՛ն, հեռացիր», «Հանցագործներ» բացականչություններով պահանջել են ՀՀ վարչապետի հրաժարականը։ Ականատեսների պնդմամբ՝ Տիգրան Սարգսյանը պատուհանից մի պահ դուրս է նայել, սակայն տեսնելով ցուցարարներին՝ անմիջապես թաքնվել է վարագույրի հետևում։
Նշենք, որ մինչ երթը քաղաքացիները բողոքի գործողություն են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը ավտոբուսների ու միկրոավտոբուսների ուղեվարձը 100 դրամ դարձնելու մասին։
Այսօր՝ ժամը 16։00–ին էլ, քաղաքացիները վերադառնալու են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ շարունակելու բողոքի գործողությունը։ Նրանց տեղեկություններով՝ այդ ժամին խոստացել են իրենց միանալ ուղևորափոխադրող տրանսպորտի վարորդներից մի քանիսը ևս։
Նշենք նաև, որ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Բարև, Երևան» խմբակցությունները մտադիր են դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին տրանսպորտի թանկացման օրակարգով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։
Ի դեպ, հենց նոր ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանը հայտարարել է, որ ոստիկանություն բերման են ենթարկել ցուցարարներից 4 հոգու ևս։

7or.am