Լրահոս

23.07.2013 12:59


Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինվոր է մահացել

Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինվոր է մահացել

Հուլիսի 22-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը