Լրահոս

22.07.2013 17:42


«Հզբոլահը» ներառվել է ահաբեկչական խմբավորումների՝ Եվրոպական երկրների կազմած ցանկում

«Հզբոլահը» ներառվել է  ահաբեկչական խմբավորումների՝ Եվրոպական երկրների կազմած ցանկում

Լիբանանյան «Հզբոլահի» ռազմական թևը ներառվել է ահաբեկչական խմբավորումների եվրոպական ցանկի մեջ: Որոշումը այսօր ԵՄ խորհրդում ընդունել են եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներ: Հարցը բարձրացրել է Մեծ Բրիտանիան, և կողմ են քվեարկել Լիտվան, Նիդեռլանդները, Ֆրանսիան:

Ահաբեկիչների ցանկում «Հզբոլահ»-ին ներառելու պաշտոնական պատճառ է ամարվել այն, թե իբր «Հզբոլահն» է պատասխանատու նախորդ տարվա հուլիսին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչակության համար, երբ 7 մարդ էր զոհվել, որից 5-ը՝ իսրայելցի:

Նշենք, որ այդ ահաբեկչական արարքի հետաքննությունը մինչ օրս դեռ ավարտված չի, սակայն Բուլղարիայի ոստիկանությունը հայտարարել էր, թե կասկածյալներից 2-ը «Հզբոլահի» անդամներ են, որին ի պատասխան՝ խմբավորման գլխավոր քարտուղարի տեղակալ Նայիմ Քասսեմը հայտարարել էր, որ խմբվորումը դրա հետ առնչություն չունի:

Նշենք նաև, որ դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ցանկում «Հզբոլահի» ներառման իրական պատճառ կարող է լինել այն, որ Սիրայում առկա քաղաքացիական պատերազմ պայմաններում «Հեզբոլահն» աշխուժորեն ներգրավված է կառավարական ուժերի կազմում:

Այս խորագրի վերջին նյութերը