Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Մարշֆիլդ քաղաքում: Մթերային խանութի 96-ամյասեփականատեր Մարգարետ Վուլֆը թալանից փրկել է իր խանութը: Ինչպես պատմում է Մարգարետը, երբ թալանչին մոտեցել է վաճառասեղանին և պահանջել բացել դրամարկղը, Մարգարետը հայտարարել է, թե մտադիր չէ նրան գումար տալ, փոխարենը կարող է վերցնել իրեն անհրաժեշտ մթերքները։
Թալանչին մի քանի անգամ պահանջել է բացել դրամարկղը, սակայն կինը ոչ միայն չի ենթարկվել, այլև հասցրել է սեղմել «տագնապային կոճակը» և դրա մասին հայտնել նրան։ Սա էլ, երկար չմտածելով, խանութից փախել է: Այդ դեպքից հետո, սակայն, ոստիկանությունը ստիպված է եղել ևս մեկ անգամ հանրությանըզգուշացնել, որ խորհուրդ չի տրվում գործել նման կերպ, քանի որ այդ ամենը կարող էր խանութի տիրոջ համար ողբերգական ավարտ ունենալ:
96-ամյա կինը կանխել է իր խանութի թալանը