Քաղաքական

22.07.2013 15:57


Արամ Մանուկյան. «Հասարակությունը պետք է իշխանության քթին խփի և ապացուցի, որ ինքն է երկրի տերը»

Արամ Մանուկյան. «Հասարակությունը պետք է իշխանության քթին խփի և ապացուցի, որ ինքն է երկրի տերը»

«7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով գազի թանկացման դեմ քաղաքացիների բողոքին՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը նշել է, որ իշխանությունը թանկացումներով կարծես փորձում է խթանել արտագաղթը, քանի որ այդ վարձավճարների շուրջ 40 տոկոսը կազմում է շահույթը, և եթե իշխանությունը ուզենա, կարող է գծատերերի վրա ազդել և ուղեվարձը չթանկացնել:

Արամ Մանուկյանը նաև նշել է, որ ողջունում է թանկացումների դեմ ոտքի ելած ժողովրդի ակտիվությունը, ինչպես նաև ոգևորիչ համարել այն, որ սեփական ավտոմեքենա ունեցող որոշ անհատներ նույնպես միանում են բողոքի գործողությանը՝ իրենց մեքենաներով անվճար փոխադրելով քաղաքացիներին: ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ հասարակությունը «պետք է իշխանությունների քթին խփի՝ ապացուցելու, որ ինքն է երկրի տերը»:

«Անկախ այդ բողոքի գործողությունների արդյունավետությունից՝ պետք է հասկանալ՝ դրան չդիմելն ավելի վատ կլինի, և դա պարտադիր է, քանի որ հակառակ դեպքում կնշանակի, թե համաձայն ենք»,–ընդգծել է Մանուկյանը։

Անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի այն թեզին, թե իշխանությունները որևէ կապ չունեն թանկացումների հետ, և «թանկացման մեղքը գծատերերինն ու անկուշտ օլիգարխներինն է», Արամ Մանուկյանը կատակով պատասխանել է. «Եթե իշխանությունները կապ չունեն, միգուցե Հիտլե՞րն է թանկացրել»։ Հայաստանում բիզնեսն ու իշխանությունը նույն մարդիկ են: Քաղաքական, ֆինանսական, տնտեսական լծակները նույն մարդկանց ձեռքին են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը