Անիի նախկին ոստիկանապետը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հուլիսի 19-ին Ոստիկանության Գյումրիի բաժին հաղորդում է ներկայացրել, իսկ հուլիսի 20-ին նաև բացատրություն տվել իրեն հարվածելու մասին՝ առանց կոնկրետ նշելու, թե ում կողմից է հասցվել հարվածը: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի, թե ինչ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել Ս.Սարգսյանին: Փաստի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել եւ նյութերի նախապատրաստումը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Սամվել Սարգսյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրն է, ում հուլիսի 16-ի դատական նիստից հետո Վարդան Ղուկասյանը բռնության էր ենթարկվել:
Նյութեր են նախապատրաստվում նաև դատական նիստի ընթացքում այդ թվում՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լ. Սահակյանի հասցեին Վ. Ղուկասյանի կողմից արած վիրավորական արտահայտությունների փաստով՝ Լ.Սահակյանի հուլիսի 16-ի պաշտոնական գրության հիման վրա: