Լրահոս

22.07.2013 12:02


Հայաստանցի ձյուդոիստները «GRAND SHLEM» վարկանշային մրցաշարում

Հայաստանցի ձյուդոիստները «GRAND SHLEM» վարկանշային մրցաշարում

Հուլիսի 20-21-ը Մոսկվայում անցկացվեց «GRAND SHLEM» վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էին 40 երկրների 295 ձյուդոիստներ: Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց գյումրեցի Հովհաննես Դավթյանը՝ միայն կիսաեզրափակիչում զիջելով վրացի Ամիրան Պապինաշվիլիին, մինչ այդ Հովհաննեսը հաղթել էր ղազախ Աիբեկ Իմաշեվին, ՌԴ-ն ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին, բուլղար Յանիսլավ Գերչեվին: Բրոնզե մեդալի համար Դավթյանը հաղթեց հոլանդացի Միկոս Սալմինենին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ամիրան Պապինաշվիլին, նա եզրափակիչում հաղթեց բրազիլացի Ֆելիպե Կիտադաին:

Այս մրցաշարի մրցանակակիրները ձեռք են բերում համապատասխան վարկանշային միավորներ 2016թ. Ռիո-ի օլիմպիական խաղերի համար:

Այս խորագրի վերջին նյութերը