Կարծիք

21.07.2013 22:45


Ոչ մի «չար օլիգարխ» կամ «անկուշտ գծատեր» չէր կարող տրանսպորտի գինը բարձրացնել ինքնագլուխ

Ոչ մի «չար օլիգարխ» կամ «անկուշտ գծատեր» չէր կարող տրանսպորտի գինը բարձրացնել ինքնագլուխ

Էսօր առաջին անգամ մասնակցեցի ‪#‎չենքվճարելու150դրամ‪#‎չեմվճարելու150դրամ ակցիային։

Միանգամից ասեմ, որ ակցիան շատ կայֆն էր, լիքը լավ երեխեք կային ու գաղափարն էլ շատ լավն էր և վաղը աշխատանքից հետո միգուցե նորից միանամ:
Բայց ինձ մի բան ևս մտահոգում ու հուշտ ա անում: Ակցիայում ներգրավված որոշ տարրեր, որոնք իմ մոտ միշտ ընկալվել են որպես «ըննդիմադիր» խաղացող մերձիշխանական պրովակատորներ, սկսել են ակտիվորեն ներգրավվել այս պայքարին, փորձում են հարամել ու ուղղորդել ակցիան Բ26-ին ձեռնտու ու չվնասող հունով:
Նրանք այս գործում միայնակ չեն, նրանց են միացել այսպես ասած որոշ «ազնիվ քյարփինջներ» (այս բառի տակ որևէ վիրավորանք նկատի չունեմ, բառի հեղինակն էլ Վանո Սիրադեղյանն է), որոնք ոչ թե մերձիշխանական են ու գործարքին մասնակից, այլ ուղղակի ընկել են մերձիշխանական տարրերի հոսանքի տակ ու առաջնորդվում են իշխանական քարոզչության կոդերով:
Համաձայն իշխանական քարոզչական կոդի՝ «այս պայքարը ուղղված չէ վարորդների դեմ, այլ ուղղված է գծատերերի և ժողովրդին կեղեքող օլիգարխների դեմ», ու այս կոդը նման մարդիկ փորձում են սարքել որպես պայքարի լոզունգ ու առաջ քաշող գաղափար:
Այս մարդիկ չգիտես ինչու անտեսում են այն հանգամանքը, որ ոչ մի «չար օլիգարխ» կամ «անկուշտ գծատեր» չէր կարող տրանսպորտի գինը բարձրացնել ինքնագլուխ ու առանց իշխանության համաձայնության ու թույլտվության, ուստի այս պայքարը ուղղված է ոչ թե ինչ-որ անդեմ գծատիրոջ կամ օլիգարխի դեմ այլ կոնկրետ անուն, ազգանուն ունեցող մեկի` երկրի միակ օլիգարխի ու գծատիրոջ` Սերժ Սարգսյանի դեմ:
Երբ սա ասում ես մերձիշխանական քարոզչություն առաջ տանող ակտիվիստին, այդ գաղափարով առաջնորդվող այսպես ասած միամիտ ակտիվիստը, կամ «ազնիվ քյարփինջը» կարող է հետդ համաձայնվել ու սկսել իրա գործողությունները ճիշտ կոդերի մեջ տեղավորել, բայց մերձիշխանական քոքված վճարովի կամ «ընդդիմադիր» խաղացողը սկսում ա այսպես ասած «սատանի մայլում քյանդրբազություն անել» ու քեզ մի հատ այնպիսի հեքիաթ պատմել, կարծես ուզենա քեզ էլ էտ կոդի մեջ մտցնի:
Բ-26–ի հասցեին քո պիտակներն ու մեղադրանքները կարող է չվիճարկել, բայց ցանկացած խոսակցություն Բաղրամյան 26-ում նստած Սերժիկի մասին կփորձի ցրել ֆռացնել:
Այս երևույթն ա ինձ մտահոգում: Բայց կարծում եմ, որ եթե մենք այս պայքարում ավելի ակտիվ չլինենք, այս տարրերը կարան պայքարն իրանցով անեն ու այն վերածել Մաշտոցի պուրակի «Տարո՛,ն սիրո՛ւն չի. արար 2-րդ» սցենարի, բայց մեր ակտիվությունը կարող ա էս պայքարը ճիշտ հունով տանել ու Սերժիկի համար խիյարը նորից թարս բուսնացնել: Ամեն ինչ կապված է մեր ակտիվությունից ու ներգրավվածությունից:

Հ.Գ.։ Հա որպես վերջաբան նշեմ, իմ պայքարը ուղղված չի վարորդի դեմ, ուղղված չի նաև գծատիրոջ դեմ, ուղղված ա թանկացումներն արտոնող, երկիրը թալանող, օֆշորում մեր փողերը ֆռցնող ու ժողովրդի արյունը ծծող իշխանության դեմ, Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Կարեն Թովմասյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը