Կարծիք

20.07.2013 12:32


«Վարորդները մտադիր չեն ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձը»

«Վարորդները մտադիր չեն ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձը»

Այսօր երթուղայինով գալիս նստեցի երթուղայինի տաքսու դիմաց` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին:
Ի զարմանս ինձ՝ երթուղային վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե ինքը, թե բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն:

«Մեկ ա, ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը»,–նշեց վարորդը՝ ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից:
«Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բանփոխվի,–վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը:–Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում»:
Վարորդը նաև նշել է, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասրակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին:
«Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում. Ինչի համար: Թող ով ինչ ուզում ա տա։ Մեկը ես՝ չեմ պնդելու 150 դրամ:

Irates Ditord–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը