Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 14-ին ասել է, թե հուսով է, որ Վրաստանը դասեր է քաղել և նոր քայլեր չի ձեռնարկի Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շրջանների վերագրավման ուղղությամբ:
Փոխարենը վրացական խորհրդարանը հատուկ հայտարարություն է ընդունելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Վրաստանի Հարավային Օսեթիա այցի առնչությամբ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արդեն մշակել է հայտարարության նախագիծը: Փաստաթուղթում ասվում է, որ Ռուսաստանի նախագահը իրավունք չի ունեցել հատել Վրաստանի սահմանն առանց վրացական կառավարության համաձայնության:
Իսկ ահա ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին՝ հարգել Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իեն Քելլին՝ պատասխանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հարավային Օսեթիա այցի առնչությամբ ԱՄՆ արձագանքի մասին հարցին: Քելլին նշել է, որ տարաձայնությունները Վրաստանի շուրջ շարունակվում են: «Նախագահ Բարաք Օբաման ամբողջապես աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Ե՛վ ԱՄՆ, և՛ Մեծ ութնյակի մեր գործընկերները, և՛ ՆԱՏՕ ու Եվրամիության գործընկերները մերժել են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը: Որքան հիշում եմ, բացի Ռուսաստանից դրանց ճանաչած միակ երկիրը Նիկարագուան է»,- ասել Քելլին:
Ռուս-վրացական «փոխհրաձգություն»

The Washington Post - Rustavi2 -Gazeta.ru