Լրահոս

19.07.2013 16:50


Գեղամա լեռների ժայռապատկերները վերածվել են աղբանոցի (լուսանկարներ)

Գեղամա լեռների ժայռապատկերները վերածվել են աղբանոցի (լուսանկարներ)

Դիմում եմ մշակույթի նախարարությանը, լրատվամիջացներին, տուրիզմի նախարարությանը հուշարձանների պահպանությամբ զբաղվող կառույցներին և բոլոր հայերին: Օրերս գնացել էինք Գեղամա լեռներ ժայռապատկերները տեսնելու և ուղղակի ապշել ենք հազարամյակների պատմություն ունեցող այս եզակի ժայռապատկերները այսպիսի բարձիթողի վիճակում տեսնելով: Բացի նրանից, որ չկա պահպանվող գոտի, ցուցանակներ և այլն, մեր ամենահին պահպանված մշակույթն այսօր սարեցի եզդու համար ծառայում է որպես աղբանոց և զուգարան: Ով է տարածք հատկացնում այդ մարդկանց հենց ժայռապատկերներին կից (կամ վրա), ով է թույլ տալիս նրանց այսպես վերաբերվել մեր մշակութային ժառանգությանը: Ինչ իրավունք ունի որևէ մեկը սեփական ժայռապատկերները փորագրի մնացած ժայռապատկերների քարակույտի մեջ: Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ ու գիտնականներ են այցելում Գեղամա լեռներ ժայռապատկերները տեսնելու և ինչ կարծիք պետք է կազմեն մեր մասին: Ո՞ր կառույցն է պատասխանատու այս արժեքավոր մշակութային ժառանգության պահպանման համար։

«Armenian Geographic» ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը