Լրահոս

19.07.2013 15:49


«Եթե Տիգրան Սարգսյանի օգտին նույնիսկ մի փոքր բան լիներ Կիպրոսի փաստաթղթերում, դրանք արդեն կհրապարակվեին»

«Եթե Տիգրան Սարգսյանի օգտին նույնիսկ մի փոքր բան լիներ Կիպրոսի փաստաթղթերում, դրանք արդեն կհրապարակվեին»

Կիպրոսից «օֆշորի գործով» թղթեր են ստացել, Սարգսյան Տիգրանի ստորագրությունը չկա այնտեղ, բայց այդ փաստաթղթերը չեն հրապարակում, քանի որ նախաքննական գաղտնիք է: Խնդալուց եփած հավերի ուշքն անցավ: Այ դատաիրավական համակարգի եւ արդարադատության բռանբարիչներ, էդ Սուրիկ Խաչատրյանի տան մոտի «կռիվ կինոյի» մոնտաժված տեսագրությունը նախաքննական գաղտնիք լինելով հանդերձ՝ կարո՞ղ է համացանցում հայտվել, քանի որ Սուրիկ փրկելու խնդիր էր դրված, բայց օֆշորի փաստաթղթերի բովանդակությունը չի կարող հանրության սեփականությունը դառնալ: Օֆշորի թեման, համոզված եմ, ամենաշատն է հուզում հասարակությանը, որը ցանկանում է շուտափույթ իմանալ, թե ինչքանո՞վ է փաստաթղթավորված, որ երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է ֆինանսական խարդախություններով ու ապօրինի գործունեությամբ: Համոզված եմ նաեւ, որ եթե Տիգրան Սարգսյանի օգտին նույնիսկ մի փոքր բան լիներ այդ փաստաթղթերում, ապա դրանք համապատասխան լրատվամիջոցների տրամադրության տակ էին արդեն, ու մի քանի հատ լավաշ վերլուծականներ էր գրվել, թե «տեսեք-տեսեք՝ ինչ կարգին տղա է Տիկոն»: Ախր հասկացեք, կացինը աշխատանքային գործիք է, ոչ թե մտածելակերպ:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը