Ոստիկանը խլել է Սերժ Սարգսյանի՝ ծաղկավոր խալաթով նկարը և փախել
Ինչպես ամեն ուրբաթ, այսօր ևս ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի է ունեցել ՀԱԿ անդամներ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու և թե՛ նրա, թե՛ ՍարգիսԳևորգյանի, ԴավիթՔիրամիջյանիու Արտակ Կարապետյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացնելու պահանջով բողոքի գործողությունը։
Այսօր ցուցարարներն իրենց հետ են տարել նաև Սերժ Սարգսյանի՝ ծաղկավոր խալաթով լուսանկարը, որը, սակայն, ոստիկաններից մեկը խլել է և փախել։
–Մեր ակտիվիստները «Ֆեյսբուքում» տարածված հայտնի նկարն էին բերել, որը նյարդայնացրեց ոստիկաններին։ Նրանք խոչընդոտեցին, որ կանգնենք մեր մշտական տեղում, փորձում էին հետ հրել, բայց հետո երբ շատացանք, իհարկե՝ առաջ գնացինք։ Մի 5 րոպե հետո ոստիկաններից մեկը ակտիվիստներից մեկի ձեռքից խլեց խալաթով այդ նկարը ու ուղղակի փախավ։ Մի ծիծաղելի վիճակ էր,–«7օր»–ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանը։
Բայց ցուցարարների մոտ Սերժ Սարգսյանի՝ ծաղկավոր խալաթով նկարից մի քանի հատ է եղել։
–Դա ստիպեց, որ ավելի շատ պահենք այդ նկարը, ու ավելի շատ մարդ տեսավ այն։ Դա ստիպեց նաև, որ ոստիկաններն ավելի շատ ջղաձգումների մեջ ընկնեն, սկսեցին մեքնենաներին չթողնել, որ անցնեն այդ տեղով՝ նկարը չտեսնելու համար։ Հերթական հիմարությունը, է՛լի,–հավելել է Ա. Գևորգյանը։
Այս միջադեպից հետո ՀԱԿ ակտիվիստները ոստիկանությանը շնորհակալություն են հայտնել իշխանության «ցավոտ տեղը» ցույց տալու համար և խոստացել են Սերժ Սարգսյանի այդ նկարը բազմացնել ու մոտակա օրերին հնարավորինս շատ մարդկանց մանրամասնորեն ծանոթացնել դրան՝ այն քաղաքացիներին բաժանելու, պատերին փակցնելու, սոցիալական ցանցերում տարածելու և այլ միջոցներով։
Ոստիկանը խլել է Սերժ Սարգսյանի՝ ծաղկավոր խալաթով նկարը և փախել
Ինչպես ամեն ուրբաթ, այսօր ևս ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի է ունեցել ՀԱԿ անդամներ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու և թե՛ նրա, թե՛ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի ու Արտակ Կարապետյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացնելու պահանջով բողոքի գործողությունը։

7or.am