Փաստաբան. «Նկատի չունեմ, որ չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երևում և վրան՝ Սուրիկ Խաչատրյանը»
Այսօր հրավիրված ասուլիսում գնդապետ ԱրտակԲուդաղյանի փաստաբան ՀայկԱլումյանը չի հերքել, որ Բուդաղյանի եղբայր ԱրայիկԲուդաղյանը հանդիպել է ՀՀ ոստիկանապետ ՎլադիմիրԳասպարյանի հետ: Սակայն փաստաբանը հրաժարվել է մանրամասնել զրույցի բովանդակությունը՝ նշելով միայն, որ երկուտղամարդկանցզրույցէ եղել։
Հ. Ալումյանը պնդել է նաև, թե իր պաշտպանյալի կողմը ապավինում է միայն օրենքին, և վենդետայիմասին խոսք լինել չի կարող։
Ինչ վերաբերում էՍյունիքի նախկին մարզպետ ՍուրիկԽաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հրաձգության գործով նախաքննությանը, ապա փաստաբանն այն անբավարարէգնահատում:
Բուդաղյանների հայտարարություններն էլ, թե Սուրիկ Խաչատրյանն է կրակել, Հ. Ալումյանի կարծիքով՝ օդից վերցված չեն:
–Եսերբասումեմ՝տեսանյութըմոնտաժվածէ, նկատիչունեմ, որչմոնտաժվածտարբերակումպատշգամբէերևումևվրան՝ՍուրիկԽաչատրյանը: Բայց Քրեականգործումկարողենլինելնաևայդպիսիտվյալներ: Չեմուզումփակագծերըբացել, թեո՞վկարողէրայդտվյալներըհայտնելնախաքննությանը, ի՞նչձևովենդրանքձևակերպված,–ասել է նա:
Փաստաբան. «Նկատի չունեմ, որ չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երևում և վրան՝ Սուրիկ Խաչատրյանը»
Այսօր հրավիրված ասուլիսում գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը չի հերքել, որ Բուդաղյանի եղբայր Արայիկ Բուդաղյանը հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Սակայն փաստաբանը հրաժարվել է մանրամասնել զրույցի բովանդակությունը՝ նշելով միայն, որ երկու տղամարդկանց զրույց է եղել։
Հ. Ալումյանը պնդել է նաև, թե իր պաշտպանյալի կողմը ապավինում է միայն օրենքին, և վենդետայի մասին խոսք լինել չի կարող։
Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հրաձգության գործով նախաքննությանը, ապա փաստաբանն այն անբավարար է գնահատում:
Բուդաղյանների հայտարարություններն էլ, թե Սուրիկ Խաչատրյանն է կրակել, Հ. Ալումյանի կարծիքով՝ օդից վերցված չեն:
–Ես երբ ասում եմ՝ տեսանյութը մոնտաժված է, նկատի չունեմ, որ չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երևում և վրան՝ Սուրիկ Խաչատրյանը: Բայց Քրեական գործում կարող են լինել նաև այդպիսի տվյալներ: Չեմ ուզում փակագծերը բացել, թե ո՞վ կարող էր այդ տվյալները հայտնել նախաքննությանը, ի՞նչ ձևով են դրանք ձևակերպված,–ասել է նա:
7or.am