Անդրիաս Ղուկասյան. «Հայաստանում հասունացել է հեղափոխության մթնոլորտը»
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ` Հայաստանում գները բարձրանում են սպառման ծավալների կրճատման պատճառով։
–Մարդիկ լքում են երկիրը, նվազում է հարկ վճարողների թիվը։ Իսկ ովքեր մնում են Հայաստանում, փոխհատուցում են օլիգարխիկ համակարգի կրած վնասը, որը պատճառում է արտագաղթը։ Սեպտեմբեր-հոկտեմբերին կհաստատվի, որ մեկ մարդու համար կյանքի արժեքը բարձրացել է 1,5 անգամ,–այսօր հրավիրված ասուլիսում նշել է Ա. Ղուկասյանը։
Նրա կարծիքով՝ մարդիկ հանդուրժում են արատավոր երևույթները, մինչև հեղափոխությունը չի դառնում իրենց անվտանգությունն ապահովելու միակ միջոցը։
–Հայաստանում հասունացել է այդ հեղափոխության մթնոլորտը,–վստահ է քաղաքագետը՝ հավելելով, որ քաղաքացիական հասարակությունը պետք է մոբիլիզացվի և իր վրա վերցնի հեղափոխությունն իրակացնելու պատասխանատվությունը։
–Նման իրավիճակները կարող են սոցիալական բունտի պատճառ դառնալ։ Հանրությունը զայրացած է, և ցանկացած կայծ կարող է բերել դժգոհության, ինչը կարող է դառնալ անկառավարելի,–ասել է Ա. Ղուկասյանը։

7or.am