Քաղաքական

19.07.2013 12:32


Ն. Զոհրաբյանը վարչապետի ստորագրության բացակայության և օֆշորային գործի մասին

Ն. Զոհրաբյանը վարչապետի ստորագրության բացակայության և օֆշորային գործի մասին

Վարչապետի մամուլի խոսնակ Հ.Բերբերյանը երեկ հայտարարել էր, թե դատախազությունը ստացել է Կիպրոսի իրավապահ մարմիններից պատասխան, եւ որ այնտեղ որեւէ փաստաթղթի տակ վարչապետի ստորագրությունը չկա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը iLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ փաստին, ասաց.

«Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։ Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այնպես որ, խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։ Եթե որեւէ մեկը կապացուցի, որ առանց մարդու գիտության եւ համաձայնության՝ հնարավոր է միլիոնավոր դոլարների գործարքներ կատարել՝ դա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի»։

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը