Պատմուճան, թիկնոց, ծիրանի, թե ծաղկավոր խալաթ. կարևորը դեմքիդ արտահայտությունն է…
Դժվարն առաջին անգամն է… Հետո սովորություն է դառնում: Խոսքը արժանապատվության համար բարձրացվող ձայնի մասին է: Մենք վերջապես բոլորս վիրավորված ենք: Մենք բոլորս միանգամից վերջապես վիրավորվում ենք, երբ մեզ հրապարակավ վիրավորում են օտարները:
Մեզ նախ և առաջ վիրավորեց ծաղկավոր կանացի խալաթը: Եթե Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ մտներ սովորական հագուստով կամ Բոտկինյան հիվանդանոցում այնքան կորեկտ գտնվեին, որ կանացի խալաթի փոխարեն հագցնեին վիրաբուժական տաբատ ու շապիկ, մենք դժվար թե հետաքրքրվեինք մանրամասներով: Դժվար թե իմանայինք, որ Հրաչյա Հարությունյանը կամավոր պատերազմ է գնացել ու ապրում է մեղմ ասած սուղ միջոցներով ու էլի ուրիշ մանրամասներ մեր շարքային հայրենակցի կենսագրությունից:
Համեմատաբար հանգստացանք:
Ռուսական լրատվամիջոցներն ու մասնավորապես «Россия1» հեռուստաալիքը մեղավոր է միայն լրագրողական էթիկան խախտելու մեջ: Նրանք պարտավոր չեն մեզ սիրել: Նաև բոլորովին պարտավոր չեն իմանալ, որ այս հոգնած, տանջահար սևացած մարդու հոգին լավն է ու նա իր երկրի զինվորն է եղել.ու նա որդի է կորցրել ու նման բաներ: Այս ամենի մասին պարտավոր է իմանալ միայն սեփական պետությունը: Այո՛, երկրի համար կռված զինվորին պետությունը պետք է որ ճանաչի:
Ծաղկավոր խալաթի պատճառով, թե` շնորհիվ մենք մասնակիցը դարձանք մեր հազարավոր հայրենակիցներից մեկի ողբերգությանը: Ողբերգությունը սկսվել էր վթարից առաջ: Հենց այն պահից, երբ ռուսական բնակչության ընդգծված անբարյացակամության պայմաններում, անտեսելով անձի ոչնչացումը, չխնամված ու տանջահար դեմքով հայը մտնում է այդ երկիր ` պատրաստ արժանանալու արհամարհանքի ու ծաղրի` բաց թողնված «մյախկի զնակի» և այն ամենի հանդեպ, ինչն ինքն իր հետ բերում է այդ՝ երբևէ իր հանդեպ բարյացակամ չեղած երկիր:
Բոտկինյան հիվանդանոցը մեղավոր էր միայն այնքանով, որ ինչ ձեռքի տակ գտել, հագցրել է իրենց համար տհաճ մեկին, որի պատճառով, ըստ իրենց, զոհվել էր 18 հոգի: Նրանք բոլորովին պարտավոր չէին սիրել Հրաչյա Հարությունյանին: Իսկ չծաղրել մարդուն նրանց չեն սովորեցրել, ավելին` յոթանասուն տարի սովորեցրել են, որ իրենք են ամենան, որ իրենց լեզուն է ամենան, և այդ լավ ներարկված դասը իրենք բանեցնում են մինչև հիմա ու դեռ շատ երկար են բանեցնելու: Իսկ մեզ հարգել տալ կարող ենք միայն ինքներս: Թե ինչպես` դա երկար շղթա է: Ռուսական լկտիացած կայսրությունը էդ ո՞ր տրամաբանությամբ պետք է հարգի մեկին, որն իր երկրում սովորել է չհարգված լինել: Այո՛, այդպիսին է այդ երկիրը: Տեսնում է խեղճ ես, լավ չես հագնված, փող չունես, վախկոտ ես, մեջքիդ պետություն չկա` ինչ ուզեն, կանեն: Ու ոչ միան հային: Ահա, այս է ճշմարտությունը և ոչ ավելին: Սեփական ժողովրդին «քցած» պետությունը ուրիշ պետությունից ո՛չ իրավունք ունի, ո՛չ էլ իրականում ցանկություն՝ պատիվ պահանջելու: Ռուսաստանում ձեզ ոտնահարելու են միշտ. այդպիսին է իրականությունը: Ձեր սխալ արտասանված «մյախկի զնակի» համար ծաղրելու են, ձեզնից քամելու են ինչ ունեք ու վերջում բաց թողնեն «на все четыре стороны»: Ձեզ կարող են և պետք է հարգեն միայն ձեր երկրում, միայն ձեր երկրում իրավունք ունեք պատիվ պահանջելու, թե ինչու ձեզ չեն հարգում: Այ, երբ հարգվեք սեփական երկրում ու զգաք, որ հարգված եք, դա կերևա ձեր դեմքի վրա ու ձեր դեմքի վրայի հարգվածի արտահայտությունը թույլ չի տա, որ ծաղրի ենթարկեն ձեզ:
Իսկ եթե չեն հարգում, ստիպե՛ք հարգեն: Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ մայրաքաղաքի մի հատված արյունն աչքերի մեջ դուրս է գալիս բողոքելու անպատվության ու չհարգված լինելու դեմ, մյուս մասը իմաստունի բարձունքից ասում է «դրանով բա՞ն եք փոխելու»: Այդ պահին են մեր բոլորիս չափերով ծաղկավոր խալաթ պատրաստում: Ու եթե մեկն ու մեկդ կարծում է, թե ինքն ապահովագրված է այդ վիճակում հայտնվելուց` օ՛, ինչ երջանիկ անգիտության մեջ եք: Աստված չանի Մոսկվայում լավ հագնված, օծանված, պարուրված ամեն ինչով մարդ գցեք մեքենայի տակ ու ձեզ տանեն ոստիկանություն: Բոլորդ առանց բացառության կհայտնվեք նույն վիճակում: Մենք չենք փոխելու մեր աշխարհագրական դիրքը, բայց կարող ենք փոխել մեր ազգաբնաջնջման անհասկանալի ողբերգական քաղաքականությունը:
Հրաչյա Հարությունյանին չսիրելու մեջ մեղավոր է իմ, ձեր և Հրաչյա Հարությունյանի պետությունը: Միայն մեր պետությունը իր ժողովրդին դարձրեց «դամաշնիկավոր» փախստական, որին խալաթ են հագցնում ու նեղություն չեն տալիս իրենց՝ թաքցնելու զզվանքը, բնազդային զզվանքը օտարի հանդեպ: Մեր պետությունը, ներկա ու նախորդող նախագահներով են մեղավոր, ներկա ու նախորդած վարչապետներով են մեղավոր այսօրվա ամոթի մեջ: Այո՛, ամոթ էր :
Մեր վարչապետն ասել էր մի քանի տարի առաջ, որ բոլորովին վատ բան չի տեսնում միգրացիայի մեջ, գնում ինտեգրվում են աշխարհին: Միայն թե ինտեգրվելիս պլատինե քարտ չունեն գրպանում, այլ շարքից դուրս եկած բեռնատար են քշում, որ գան զոհված տղայի քար գցեն: Աստված պահի ձեր բոլորի որդիներին:
Պետություն, որի զինվորներն արհամարհված են: Այս վիճակն ավելի վտանգավոր է, քան «Սմերչը», որ բիզնես շրջանակներում մեր դաշնակիցը վաճառեց մեր հակառակորդին: Արհամարհված ազատամարտիկը ջարդված ողնաշար է: Իսկ ջարդված ողնաշարով առողջ օրգանիզմ չի լինում: Բացառված է: Մեկ տարի առաջ մի այլասերվածի ամենաթողությամբ սպանվում է սպան, զինվորական բժիշկը: Այլանդակություն էր: Մի քանի ամիս առաջ ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկները նստել էին նստացույցի` չկարողնաալով ապրել: Խայտառակություն էր: Մարեցին: Դրանից մեկ ամիս անց ղարաբաղյան պատերազմի հրամանատարի վրա կրակած այլասերված մեկին պետությունը փորձում է ազատել պատասխանատվությունից` հասցնլեով կյանքը անհեթեթության, փորձելով մեղադրանք ներկայացնել հրամանատարին, որի վրա կրակել են: Մի քանի օր առաջ հողաթափերով ազատամարտիկը խճաքար տեղափոխելիս մերձմոսկովյան մայրուղու վրա շրջվում է ու ողբերգության մեջ հայտնվում: Խայտառակությունը տեղի էր ունեցել մինչև խալաթը: Ուղղակի խալաթը ընդգծեց այլանդակությունը: Մենք այդ ծաղկավոր անհեթեթ խալաթին պիտի շնորհակալ լինենք, որ մեզ տեսանք էկրանից: Ձեր հագի «Cristian diory» խաբուսիկ է: Խալաթով եք: Անլվա, կեղտոտ, ծաղկավոր, անճաշակ խալաթով: Ու բոլորը նայում են ձեզ ու ձեր վախեցած գավառականությունը ծաղրում իրենց կայացած շովինիզմի բարձունքից, որովհետև դուք ձայն հանող չեք:
Բայց ձայնը դուրս եկավ: Մարդիկ գժվեցին: Հավաքվեցին դեսպանատան մոտ, խառնեցին ինտերնետը, տակն ու վրա արեցին սոցցանցերը: Ու էլի դու չես տերը էս աղմուկի, պետությու՛ն: Շարքային հայերն են: Ու այս աղմուկի արդյունքում ունեցանք սա.
Ալեքսեյ Մակարովը գրում է. «Բավական է կարիերա սարքեք ուրիշի ողբերգության վրա: Այս մարդը նմա՞ն է քիլլերի կամ տեռորիստի: Օ՛լգա Սկաբաևա, նա ուզու՞մ էր մարդ սպանել: Ամենքիս հետ կարող է նման բան պատահել: Այո՛, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ, բայց դուք դատավոր չեք և առավել ևս օրենք չենք, որ դատեք: Գոյություն ունի լրագրողական էթիկա: Եթե բեռնատարի անսարքությունը ողբերգության պատճառ եղավ, ապա ձեզ նմանները տարածում են ռասիզմ ու ատելություն: Հիմա մտածե՛ք, տեխնիկական անսարքությու՞նն է ավելի ծանր հանցագործություն, թե՞` ռասիզմի ու ատելության տարածումը»:
Մեր չլռելու հետևանքով կարողացանք կարդալ հետևյալը. «Հայե՛ր, ներեցե՛ք մեզ, մարդիկ կուրացած են վշտից ու զանգվածային լրատվամիջոցների հրահրիչներից»,- Վադիմ Սերգեև:
«Երկաթյա տիկնիկի»` Սկաբաևայի մոտեցրած բարձրախոսից գլուխը թեքում է հայտնի ռուս լրագրող Պարֆյոնովը ու հրաժարվում հարցազրույց տալ: Հաճելի է, չէ՞:Իսկ գիտե՞ք, թե ինչու Պարֆյոնովը: Որովհետև այդ նույն Պրաֆյոնովին, երբ Լիստևի մրցանակ էին տալիս, նա քաղաքական ու մշակութային էլիտայի առաջ ասում է այն ամենը, ինչի մասին ընդունված է լռել՝ լավ ապրելու համար: Ա՛յ, այս տեսակն է կարողանում միշտ լինել բարձր:
Իսկ հիմա անկեղծ պատասխանենք` մենք շա՞տ ունենք մարդիկ, որոնք, եթե հարկ լինի, կարող են դեմ արտահայտվել ընդհանուր խեղաթյուրված կարծքին ու ասել իրենց մտածածը: Այստեղ մի փոքր լռություն: Չէ՛, շատ-շատ քիչ ունենք: Ի դեպ, մի՛ կարծեք, որ Պարֆյոնովը մեզ էր պաշտպանում կամ հատուկ սիրով սիրում է մեզ: Ո՛չ: Նա միմիայն իրեն էր հարգում:
Ռուսական «Էխո Մոսկվի» կայքի «Հատուկ ծրագիր» հաղորդման ժամանակ հայտնի իրավաբան Միխայիլ Բարշևսկին ասում է. «Վթարի հիմնական մեղավորը ոչ թե բեռնատարի վարորդն է, այլ` սեփականատերը: Կադրերից երևում է, որ առանց արգելակ գնացող վարորդը փորձում է խուսափել վթարից…Նա փորձում է ինչ-որ բան անել, այդ պատճառով էլ բոլոր մեղքերը նրա վզին փաթաթել` վաղաժամ է» :
Միանշանակ է` եթե չլիներ մեր վիրավորված արժանապատիվ աղմուկը, այս գրառումներն ու հարցազրույցները չէին լինի: Ուրեմն աղմկենք բարձր, ավելի բարձր, առանց ընդմիջման` քանի հագներդ ձեր ընտրած շորերն են…
Հակառակ դեպքում, եթե անգամ ծիրանի հագցնեն խալաթի փոխարեն, էլի մեր հայացքից այն սահմռկեցուցիչ խեղճությունն է նայելու աշխարհին, որ տեսանք …

Լուսինե Հովհաննիսյան
Աղբյուրը՝ http://zham.am/am/news/10544.html