Լրահոս

19.07.2013 10:28


Հերթական ողբերգական պատահարը Ռուսաստանում. հայ ընտանիք է զոհվել

Հերթական ողբերգական պատահարը Ռուսաստանում. հայ ընտանիք է զոհվել

Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ հուլիսի 18-ին՝ ժամը 21.19-ին, ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 17-ին՝ ժամը 03.47-ին, Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
«Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի հետևանքով անմիջապես հրդեհ է բռնկվել: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդը` 1975թ. ծնված Գ. Բադալյանը, ուղևորները` 1975թ. ծնված Ն. Բաբայանը, 2009թ. ծնված Մ. և 2007թ. ծնված Հ. Բադալյանները, տեղում զոհվել են:

Այս խորագրի վերջին նյութերը