Գերկենտրոնացած ուշադրությամբ լսում էի Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի հարցազրույցը ու փորձում հասկանալ նրան: Արդյունքում, այդպես էլ չհասկացա՝ այսօր նա պատերազմի վտանգ տեսնու՞մ է, թե՞ ոչ: Բայց սա դեռ մի կողմ, ինձ նրա խոսքում ապշեցրեց մեկ այլ բան:
Կոմանդոսի խոսքից «պարզվեց», որ Հայաստանի Հանրապետությունը ունի առաջնընթաց, որը կօգնի մեզ հաղթել հնարավոր պատերազմում: Որքան կարողացա հասկանալ Կոմանդոսի խոսքից, դրանք այսօրվա դրությամբ երեքն են` ռազմական տեխնիկայի ձեռքբերում, պահածոների առատություն կամ այդ արտադրության զարգացում և հասարակության գիտակցության բարձրացում, մասնավորապես, մարդիկ ճանաչում են այսօրվա օլիգարխներին և, մեղմ ասած, նրանց չեն սիրում: Իհարկե, նա ոչ մի թթու խոսք չասաց այսօրվա իշխանությունների հասեցին, բայց այն նախորդներին կրկին չմոռացավ հիշատակել:
Լսելով Կոմանդոսին՝ մոտս մի կասկած առաջացավ, հնարավո՞ր է՝ ստորքարշությունը ևս ազգային ձեռբերում է, որը կօգնի մեզ հաղթել պատերազմում:
Տաթևիկ Պողպատյան.

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts